Եվրասիա միջազգային համալսարանը հայտարարում է 2024-2025 թթ. ուստարվա ներհամալսարանական հետազոտական նախագծերի ֆինանսավորման դրամաշնորհների մրցույթ։
Մրցույթի նպատակներն են.
- աջակցել ԵՄՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմին և աշխատակիցներին՝ իրականացնելու ժամանակակից, կարևոր արդիական ուղղություններով հետազոտություններ,
- խրախուսել ԵՄՀ երիտասարդ հետազոտողների և սովորողների ներգրավվածությունը համալսարանի հետազոտական գործունեությունում,
- խթանել համալսարանի հետազոտական արդյունքների կրթական գործընթացում լիարժեք և արդյունավետ կիրառումը,
- նպաստել ՀՀ-ում առկա ոլորտային հիմնախնդիրների ուղղությամբ հետազոտական արդյունքների և առաջարկությունների մշակումանը,
- ընդլայնել ԵՄՀ հետազոտական արդյունքների միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում հրատարակումները:
Մրցույթի պայմաններին մանրամասն ծանոթանալու համար ներբեռնեք ամբողջական փաթեթը:


