Մասնագիտական վերապատրաստում ԵՄՀ օտար լեզուների և գրականության ամբիոնի դասախոսների մասնակցությամբ

Ս.թ. փետրվարի 4-ին ԵՄՀ օտար լեզուների և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց վերապատրաստում ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի համար:

Մեթոդական վերապատրաստումն իրականացրեց ամբիոնի վարիչ Հայկուհի Մուրադյանը:

Վերապատրաստման ընթացքում մասնակիցները պարզաբանեցին մի շարք հարցեր. մասնավորապես՝ ինչպես մատչելի դարձնել քերականության ուսուցումը ուսանողների համար՝ օգտագործելով նորարարական մեթոդներ, ինչպես դասը դարձնել ինտերակտիվ՝ դիդակտիկ նյութերի օգտագործմամբ, ինչպես վերափոխել դասի ձևաչափը՝ ավանդական մեթոդներից անցում կատարելով նորին:

Ինտերակտիվ վարժություններով զուգորդվող վերապատրաստումը հնարավորություն ընձեռեց մասնակիցներին զարգացնել օտար լեզուների դասավանդման նոր հմտություններ:

 

Կայացավ ԵՄՀ գիտական խորհրդի հերթական նիստը

ԵՄՀ գիտական խորհրդի օրակարգում էին՝ նաև 2026 թվականի ներքին դրամաշնորհների մրցույթի անցկացումը՝ համալսարանում գիտական հետազոտությունների և նոր նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու նպատակով։

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը: