Մագիստրատուրայում բարձր որակի մագիստրոսական թեզեր

ԵՄՀ մագիստրոսական կրթական բոլոր ծրագրերի տևողությունը 1.5 տարի է, ուսուցման ձևը՝ առկա: Մագիստրատուրայում դասերը կազմակերպվում են երեկոյան ժամերին և շաբաթ օրերին՝ ուսանողներին ուսման ընթացքում նաև աշխատելու հնարավորություն ընձեռելով։

Իրավագիտություն

  • Սահմանադրական իրավունք, պետության և իրավունքի տեսություն
  • Քաղաքացիական իրավունք և դատավարություն
  • Քրեական իրավունք և դատավարություն
  • Միջազգային և եվրոպական իրավունք

Կառավարում

  • Կառավարում
  • Նախագծերի կառավարում
  • Հյուրընկալության կառավարում
  • Էլեկտրոնային բիզնեսի կառավարում
  • Տեղեկատվական համակարգեր
  • Տեղեկատվական համակարգերի մշակում
  • Կառավարման տեղեկատվական համակարգեր

Օտար լեզուներ

  • Անգլերեն լեզու և գրականություն

Մագիստրատուրա կարող են ընդունվել ՀՀ պետական և ոչ պետական հավատարմագրված, ինչպես նաև արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի աստիճան ունեցող անձիք` մասնագիտական գիտելիքները խորացներլու, վերամասնագիտանալու, ինքնուրույն գիտական ուսումնասիրություններ կատարելու, մասնագիտական գործնական, նորարարական, տեխնոլոգիական զարգացումներ ու նոր հնարավորություններ ձեռք բերելու և մագիստրոսի որակավորման աստիճան ստանալու համար:

 Դիմելու ընթացակարգ

Դիմելու ընթացակարգ

  1. Համալսարանի մագիստրատուրայում ուսուցումը կազմակերպվում է վճարովի հիմունքներով:
  2. Նոր մասնագիտություն ընտրած դիմորդները հանձնում են ընդունելության քննություն (բանավոր)` ընտրված մասնագիտության բակալավրի ավարտական քննության ծրագրով:
  3. Մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է մրցույթով` մրցութային հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում: Համակարգչային գիտելիքների, հատկապես Windows, Word, Excel և Internet ծրագրերի, անգլերեն կամ ռուսաց լեզվի տիրապետումը պարտադիր է բոլոր դիմորդների համար (համապատասխան առարկայի գծով դիմորդները հանձնում են թեստեր):

Դասախոսություն՝ «Ինչպես ապրել մոտիվացված» թեմայով

Օրերս Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ հանրային դասախոսություն՝ «Ինչպես ապրել մոտիվացված» թեմայով։ Միջոցառումը կազմակերպել էր ԵՄՀ Կառավարման ամբիոնը՝ հրավիրելով կառավարման մասնագետ Դավիթ Մեջլումյանին։ Դասախոսության ընթացքում Դավիթ

Կրթությունն այն հենասյունն է, որի վրա կառուցվում է մրցունակ աշխատաշուկա staff.am

Կրթությունն այն հենասյունն է, որի վրա կառուցվում է մրցունակ աշխատաշուկա։ Այս համոզմունքով staff.am-ը սկսել է նոր համագործակցություն՝ Եվրասիա միջազգային համալսարանի հետ՝ կնքելով համապարփակ հուշագիր, որի

Դատարանում՝ գրքից իրականություն․ ԵՄՀ ուսանողները մասնակցեցին դատական նիստերին

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի երկրորդ և երրորդ կուրսի ուսանողները «Քաղաքացիական իրավունք» առարկայի շրջանակում դասախոս Լիլիթ Զիրոյանի ուղեկցությամբ այցելեցին Երևան քաղաքի