Հետազոտական կարողությունների զարգացմանն ուղղված վարպետության դասերի շարք` իրավագիտության ամբիոնի ուսանողների համար

Ս.թ․ փետրվարի 2-ին Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնը մեկնարկեց ուսանողների հետազոտական կարողությունների զարգացմանը, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի գրելուն ուղղված հնգօրյա առցանց վարպետության դասերի շարքը։
 
Դասընթացները վարելու համար ամբիոնը համաձայնություն էր ձեռք բերել Արդարադատության համառուսական պետական համալսարանի (Ռուսաստանի Արդարադատության նախարարության ԱՀՊՀ) քաղաքացիական և գործարարական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Անի Ստեփանյանի հետ։
Առցանց վարպետության դասընթացներին Ա․ Ստեփանյանը անդրադարձավ հետազոտական աշխատանքների թեմայի արդիականությանը, նպատակն ու խնդիրները սահմանելու հմտություններին, աշխատանքի վերջնական կանխատեսվող արդյունքի, թեմայի վերաբերյալ գիտական գրականության և իրականացված հետազոտությունների վերլուծության նրբություններին։ Դասընթացների հիմնական մասը նվիրված էր հետազոտության որակական ու քանակական մեթոդներին, հատկապես՝ որակական համակարգակառուցվածքային, իրավահամեմատական, նորմատիվ նյութի դասակարգման և նախադեպերի վերլուծության առանձնահատկություններին:
Դասընթացների ընթացքում ուսանողներից մի քանիսի հետազոտական աշխատանքների օրինակներով մանրամասն ներկայացվեցին մեթոդների ընտրման ու կիրառման եղանակները։
 
Ա․ Ստեփանյանը անդրադարձավ հետազոտության հիմնական արդյունքներին, ինչպես նաև այդ արդյունքների մեկնաբանությանը, գիտական նորույթին, հետազոտության արժեքայնությանը։

Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց Տոմարի համալսարանի պատվիրակությանը

Erasmus+ ծրագրի շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց Պորտուգալիայի Տոմարի համալսարանի պատվիրակությանը՝ Տոմարի պոլիտեխնիկ համալսարանի փոխնախագահներ Նատերսիա Սանտուշին և Սելիո Գոնսալու Մարկեշին, ինչպես նաև պրոֆեսոր Պաուլա

Մեկնարկել է «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» ամառային դպրոցը

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ մեկնարկել և ընթանում է «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» խորագրով եռօրյա ամառային դպրոցը՝ նվիրված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)