Հետազոտական կարողությունների զարգացմանն ուղղված վարպետության դասերի շարք` իրավագիտության ամբիոնի ուսանողների համար

Ս.թ․ փետրվարի 2-ին Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնը մեկնարկեց ուսանողների հետազոտական կարողությունների զարգացմանը, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի գրելուն ուղղված հնգօրյա առցանց վարպետության դասերի շարքը։
 
Դասընթացները վարելու համար ամբիոնը համաձայնություն էր ձեռք բերել Արդարադատության համառուսական պետական համալսարանի (Ռուսաստանի Արդարադատության նախարարության ԱՀՊՀ) քաղաքացիական և գործարարական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Անի Ստեփանյանի հետ։
Առցանց վարպետության դասընթացներին Ա․ Ստեփանյանը անդրադարձավ հետազոտական աշխատանքների թեմայի արդիականությանը, նպատակն ու խնդիրները սահմանելու հմտություններին, աշխատանքի վերջնական կանխատեսվող արդյունքի, թեմայի վերաբերյալ գիտական գրականության և իրականացված հետազոտությունների վերլուծության նրբություններին։ Դասընթացների հիմնական մասը նվիրված էր հետազոտության որակական ու քանակական մեթոդներին, հատկապես՝ որակական համակարգակառուցվածքային, իրավահամեմատական, նորմատիվ նյութի դասակարգման և նախադեպերի վերլուծության առանձնահատկություններին:
Դասընթացների ընթացքում ուսանողներից մի քանիսի հետազոտական աշխատանքների օրինակներով մանրամասն ներկայացվեցին մեթոդների ընտրման ու կիրառման եղանակները։
 
Ա․ Ստեփանյանը անդրադարձավ հետազոտության հիմնական արդյունքներին, ինչպես նաև այդ արդյունքների մեկնաբանությանը, գիտական նորույթին, հետազոտության արժեքայնությանը։

Միկրո-որակավորումներ Վրաստանի և Հայաստանի բարձրագույն կրթության համակարգերի համար

Հունիսի 3-5-ը ԵՄՀ աշխատակիցները մասնակցում են Երևանում և Թբիլիսում զուգահեռ կազմակերպված «Միկրո-որակավորումներ Վրաստանի և Հայաստանի բարձրագույն կրթության համակարգերի համար» ԵՄ կողմից համաֆինանսավորվող Էրազմուս+ Micro-GEAR նախագծի

Վերապատրաստման դասընթաց «Միջազգայնացում և միջազգային հաղորդակցության ներածություն» թեմայով

Եվրասիա միջազգային համալսարանում հաջողությամբ անցկացվեց վերապատրաստման դասընթաց «Միջազգայնացում և միջազգային հաղորդակցության ներածություն» թեմայով, որը դասախոսեց ԵՄՀ միջազգային կապերի կենտրոնի ղեկավար Արծրուն Պիվազյանը: Վերապատրաստումը կազմակերպվել էր Երևանի

Այց Գդանսկի համալսարան

Եվրասիա միջազգային համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Քրիստինե Մինասյանը, ուսումնական հարցերով գրասենյակի ղեկավար Սիրարփի Դավթյանը և Ազատուհի Քիրիշյանը Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակում այցելեցին Լեհաստանի