«Ինչպես ինքնադրսևորվել. իրական հնարավորություններ» խորագրով սեմինար Եվրասիա միջազգային համալսարանում

2016 թ. ապրիլի 26-ին Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարման և ՏՏ ամբիոնում տեղի ունեցավ «Ինչպես ինքնադրսևորվել. իրական հնարավորություններ» խորագրով սեմինար: Սեմինարը վարող ԵՄՀ  դասախոս, բիզնես-խորհրդատու Ա. Ոսկանյանն առաջարկեց ԵՄՀ-ում կազմակերպել գործնական ուղղվածության բիզնես դպրոց և բիզնես հարթակ, որտեղ համապատասխան գիտելիք ձեռք բերած երիտասարդները կկարողանան փորձառու մասնագետների աջակցությամբ կազմակերպել իրենց միկրոկազմակերպությունը և գործել ներկա շուկայում: Առավել իրազեկ շրջանավարտները կուղղորդվեն  փորձառու մասնագետների կարիք ունեցող կազմակերպություններ:

Սեմինարի ավարտին պարոն Մարդոյանը շնորհակալություն հայտնեց պարոն Ոսկանյանին և հավելեց, որ բավականին շատ ուսանողներ ցանկություն ունեն ինտեգրվել բիզնես դպրոցում, ինչը հնարավորություն կտա կատարելագործել մասնագիտական հմտությունները:

Կայացավ ԵՄՀ գիտական խորհրդի հերթական նիստը

ԵՄՀ գիտական խորհրդի օրակարգում էին՝ նաև 2026 թվականի ներքին դրամաշնորհների մրցույթի անցկացումը՝ համալսարանում գիտական հետազոտությունների և նոր նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու նպատակով։

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը: