Ժան Մոնե մոդուլ. «ԵՄ, անվտանգություն և մարդու իրավունքներ»

Ուրախ ենք տեղեկացնել, որ Եվրասիա միջազգային համալսարանն այս տարի ստացել է ԵՄ աջակցությունը Ժան Մոնե «ԵՄ, անվտանգություն և հիմնարար իրավունքներ» նոր մոդուլի (EUSecJuris) ներդրման համար: Այս մոդուլը կիրականացվի Եվրասիա միջազգային համալսարանում Մարդու իրավունքների և անվտանգության կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Իտալիայի Տուշիա համալսարանի հետ համատեղ:

Մոդուլը նպատակ ունի ներկայացնելու Եվրոպական միությանը որպես անվտանգության գլոբալ և տարածաշրջանային դերակատար: Այդ նպատակով մոդուլը ներկայացնում է «ԵՄ, անվտանգություն և մարդու իրավունքներ» մինի ծրագիրը՝ բաղկացած ներածական և խորացված դասընթացներից, որոնք դասավանդվում են դասախոսների և հրավիրյալ բանախոսների բազմամասնագիտական թիմի կողմից:

Վերոնշյալ մոդուլը նպատակաուղղված է միջազգայնացնել ուսանողների փորձը և ներդնել «սովորել իրականացնելով» դասավանդման մոտեցումը: Այն կիրագործվի՝ կազմակերպելով ուսանողների անվտանգության միջազգային ֆորում և ԵՄ հաստատություններում որոշումների կայացման երկու մոդելավորում, որոնք կենտրոնացած են անվտանգության ժամանակակից խնդիրների և մարտահրավերների վրա (Տուշիայի համալսարանի հետ համատեղ):

Ավելին, որպես նորամուծություն, ակնկալվում է, որ ուսանողները պատրաստեն կարճ տեսանյութեր, որոնք կներկայացնեն ԵՄ-ն և նրա դերը անվտանգության հիմնական մարտահրավերների լուծման գործում (գլոբալ և տարածաշրջանային՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման հարցում ԵՄ դերին): Թիրախավորելով հանրության լայն շրջանակների՝ տեսանյութերը կբարձրացնեն ԵՄ-ի մասին իրազեկությունը և կծառայեն որպես հանրային դիվանագիտության նախաձեռնություն: Հանրության իրազեկվածությունը կբարձրացվի նաև բաց հանրային դասախոսությունների միջոցով:

Մոդուլը խթանում է Արևելյան գործընկերության տարածաշրջանում ԵՄ-ի՝ որպես գլոբալ դերակատարի դերի վերաբերյալ հետազոտությունը: Մեկ համատեղ հրապարակումը կիրականացվի տվյալ Մոդուլի թիմի համահեղինակությամբ և կհրապարակվի միջազգային գրախոսվող ամսագրում:

Մոդուլը ներառում է Մագիստրոսական մակարդակի հետևյալ դասընթացները.

1) Ծանոթություն եվրոպական օրենքներին․ սկզբունքներ, ինստիտուտներ և որոշումների ընդունման ընթացակարգեր

2) Ծանոթություն ԵՄ արտաքին հարաբերությունների մասին օրենքներին

3) ԵՄ հիմնարար արժեքներ՝ տեսական և գործնական տեսակետից

4) Մարդու իրավունքներ, անվտանգություն և համաչափության սկզբունք

5) ԵՄ-ն որպես անվտանգության դերակատար. ընդլայնումը և ԵՀՔ համատեքստերը

6) Համաշխարհային անվտանգություն, հակամարտությունների կարգավորում և խաղաղության կերտումը․ ԵՄ դերը

 

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման

Ավարտվեց «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» ամառային դպրոցը

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ անցկացված «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» եռօրյա ամառային դպրոցն ամփոփվեց հաջողությամբ։ Այս երեք օրերի ընթացքում մասնակիցները խորացրին իրենց գիտելիքները