Ընթանում է Եվրամիության ֆինանսավորմամբ ծրագրերի ազդեցության գնահատում ԵՄՀ-ում

Ս․թ․ փետրվարի 8-ին Հայաստանում Էրազմուս+ գրասենյակի նախաձեռնությամբ Եվրասիա միջազգային համալսարանում կազմակերպվեց մոնիթորինգային այց:

Հանդիպման մասնակիցներն էին Erasmus+ գրասենյակի ծրագրի համակարգող Լանա Կառլովան,   ծրագրերի պատասխանատուներ՝  Էդիթ Սողոմոնյանը, Անի Թորոսյանը, փորձագետ Քրիստինա Սարգսյանը, ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանը, բուհի ստորաբաժանումների ներկայացուցիչները:

Մոնիթորինգային այցի նպատակն էր Հայաստանում Էրազմուս+ գրասենյակի կողմից ուսումնասիրել Եվրոմիությամբ ֆինանսավորվող կարողությունների զարգացման և փոխանակման ծրագրերի ազդեցությունը բուհում:

Առաջին օրվա հանդիպումը ԵՄՀ ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանի հետ էր: Իր խոսքում ռեկտորը նշեց, -«Էրազմուսի ծրագրերը բուհի համար ունեցել են էական ազդեցություն՝ համալսարանի կայացման և կարողությունների զարգացման առումով:  Առանձնահատուկ կարևորում ենք մեր մասնակցությունը կարողությունների զարգացման ASPIRE ծրագրին, որի շրջանակում հնարավոր եղավ իրականացնել ներառական բարձրագույն կրթություն՝ ներգրավելով հատուկ կարիքներով ուսանողների և դասախոսների, վերջիններիս համար ապահովելով անհրաժեշտ ծառայություններ և միջավայր։  Ծրագրի շրջանակում վերափոխվեցին և հարմարեցվեցին բուհի ենթակառուցվածքները և տեխնիկան, իրականցվեցին մի շարք մեթոդական վերապատրաստումներ, իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներ:

HARMONY ծրագիրը բուհում փոխեց կառավարման մշակույթը. ծրագրում ակտիվորեն ներգրավվեցին բուհի աշխատակիցները և ուսանողները, ինչի արդյունքում ուսումնասիրեցինք և տեղայնացրեցինք միջազգային լավագույն փորձը կառավարման, կրթության բովանդակության, հետազոտության և ուսանողների շարժունության ապահովման ուղղությամբ։

Ներկայումս ներգրավված ենք ARMDOCT ծրագրում. այն հեղափոխական ծրագիր է և բացառիկ կարևոր՝ ուղղված դոկտորական կրթության բարեփափոխմանը երկրում»։

ԵՄՀ Միջազգային կապերի կենտրոնի ղեկավար Նունե Ջոմարդյանը կարևորեց Հայաստանում Էրազմուս+ գրասենյակի կողմից կազմակերպվող վերապատրաստման դասընթացները: ԵՄՀ մասնագիտական ամբիոնների վարիչներն ընդգծեցին, որ միջազգային համագործակցությունների արդյունքնում պարբերաբար իրականացվում է Մասնագիտական կրթական ծրագրերի, առարկայական ծրագրերի և ուսումնական պլանների շարունակական մշտադիտարկում և վերանայում:

Հանդիպման ընթացքում ռեկտորն անդրադարձավ նաև միջազգային ծրագրերի ազդեցությանը բուհի կազմակերպական կառուցվածքի, մասնագիտական կրթական ծրագրերի մշակման վրա, խոսեց ընթացիկ48390418 343111619851652 7901098988219138048 n խոչընդոտներից և բուհի զարգացման հեռանկարներից։

Հանդիպման ավարտին օրակարգով նախատեսված կարգով կազմակերպվեց շրջայց:

Նշենք, որ մոնիթորինագային այցը շարունակվելու է ընթանալ առաջիկա օրերին, և արդեն առցանց հարթակում կկազմակերպվեն հանդիպումներ Էրազմու+ ծրագրերի համակարգող և ծրագրերում ներգրավված ԵՄՀ աշխատակիցների հետ:

Դասախոսություն՝ «Ինչպես ապրել մոտիվացված» թեմայով

Օրերս Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ հանրային դասախոսություն՝ «Ինչպես ապրել մոտիվացված» թեմայով։ Միջոցառումը կազմակերպել էր ԵՄՀ Կառավարման ամբիոնը՝ հրավիրելով կառավարման մասնագետ Դավիթ Մեջլումյանին։ Դասախոսության ընթացքում Դավիթ

Կրթությունն այն հենասյունն է, որի վրա կառուցվում է մրցունակ աշխատաշուկա staff.am

Կրթությունն այն հենասյունն է, որի վրա կառուցվում է մրցունակ աշխատաշուկա։ Այս համոզմունքով staff.am-ը սկսել է նոր համագործակցություն՝ Եվրասիա միջազգային համալսարանի հետ՝ կնքելով համապարփակ հուշագիր, որի

Դատարանում՝ գրքից իրականություն․ ԵՄՀ ուսանողները մասնակցեցին դատական նիստերին

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի երկրորդ և երրորդ կուրսի ուսանողները «Քաղաքացիական իրավունք» առարկայի շրջանակում դասախոս Լիլիթ Զիրոյանի ուղեկցությամբ այցելեցին Երևան քաղաքի