Եվրասիա միջազգային համալսարանում էր Նազենի Հովհաննիսյանը

Այսօր՝ ս․թ․ հոկտեմբերի 23-ին, Եվրասիա միջազգային համալսարանի նախաձեռնությամբ «Մենք այն ենք, «ինչպես» խոսում ենք» թեմայի շրջանակում կազմակերպվեց բանախոսություն- հանդիպում սիրված հաղորդավարուհի և բլոգեր, տաղանդավոր դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին ԵՄՀ և այլ բուհերի ուսանողներ, թեմայով հետաքրքրված անձիք:

Հանդիպման սկզբում բանախոսը լսարանին ուղղված հարց-պատասխանի միջոցով սահմանեց «խոսք» հասկացությունը, այնուհետև անդրադարձավ խոսքի առանձնահատկություններին: Ըստ Նազենիի՝ արդյունավետ հաղորդակցման հիմնական բանալին ճիշտ կառուցված խոսքն է, որի հիմքում ընկած է տոնայնությունը, ձայնի ելևէջները, շնչառությունը, կեցվածքը, ժեստերը և այլն:

«Խոսքին պետք է վերաբերվել հարգանքով: Այն միշտ թվում է դյուրին, բայց իմաստով ու գործողություն դարձող խոսքը շատ բարդ և պատասխանատու մի երևույթ է: Ժամանակակից հաղորդակցման ձևերի շարքին են պատկանում սոցիալական ցանցերը, որտեղ կհանդիպենք ազատ խոսքի արտահայտման տարբեր դրսևորումների: Յուրաքանչյուր նեղ անձնային կարծիք, որն արտահայտվում է սոցցանցերով, դառնում է հանրային, անհատների բազմություն, որոնցից ամեն մեկն էլ իր հերթին իր ձևով կարող է ընկալել այս կամ այն խոսքը: Իսկական խոսքը ծնվում է, ստեղծվում է բազմաթիվ ու հետևողական, մտածված գործողությունների հանրագումարում», -նշեց Նազենին: Նա նաև անդրադարձավ գրավոր և բանավոր խոսքի հիմնական առանձնահատկություններին:

Հանդիպման ողջ ընթացքում Նազենին կարևորեց հայոց լեզվի դերը: Նա կոչ արեց լսարանին խոսել հայերեն և անընդհատ մարզել միտքը:
Հագեցած ու փոխներգործուն մեթոդների կիրառմամբ հանդիպմանը մշտապես ներգրավվում էին ուսանող-կամավորներ:

Հանդիպման ավարտին Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը շնորհակալություն հայտնեց Նազենի Հովհաննիսյանին արդյունավետ հանդիպման համար. «Շատ կարևոր էր այսօրվա հանդիպումը ներկայիս երիտասարդության համար: Մենք այսօր լսեցինք բարեհունչ մայրենի լեզուն: Անչափ տպավորված եմ նաև հենց Ձեր գրական հայերեն խոսքով: Մեր լեզուն ճկուն է, գեղեցիկ, ինչն ընդգծվեց Նազենի Հովհաննիսյանի խոսքում»,- նշեց ռեկտորը: Իր հերթին Նազենին ևս շնորհակալություն հայտնեց բուհի ռեկտորին այսօրվա դասն իրեն վստահելու համար:

Թեմայի շրջանակներում հանդիպման մասնակիցները բանախոսին ուղղեցին տարաբնույթ հարցեր:

Հանդիպման նկարները՝ https://photos.app.goo.gl/UhhxvDA3uAh7CPAT9

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման

Ավարտվեց «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» ամառային դպրոցը

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ անցկացված «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» եռօրյա ամառային դպրոցն ամփոփվեց հաջողությամբ։ Այս երեք օրերի ընթացքում մասնակիցները խորացրին իրենց գիտելիքները