Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալել է Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի դատավոր Ջոլիեն Շխուկինգին

Երեկ Եվրասիա միջազգային համալսարանը մեծ պատիվ ուներ հյուրընկալելու Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի դատավոր Ջոլիեն Շխուկինգին։ Հանդիպումը բաց էր հասարակության համար և մասնակցում էին Հայաստանի բազմաթիվ բուհերի ուսանողներ և ներկայացուցիչներ։
Դատավոր Շխուկինգը հանդես եկավ հետաքրքիր հրապարակային դասախոսությամբ՝ «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 75-ամյակը» թեմայով։ Իր բացման խոսքում, որը հաջորդվեց աշխույժ քննարկմամբ, հրավիրված բանախոսը անդրադարձավ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պատմությանը և զարգացմանը, ԵՄԴ նախադեպային իրավունքի վերջին զարգացումներին, դատարանի առջև ծառացած մարտահրավերներին՝ կոնվենցիայի կիրառման շրջանակներում ընթացող պատերազմների և հակամարտությունների պայմաններում, դատական մտածողության մեթոդաբանությանը և միջմշակութային իրավական փոխանակմանը։
Միջոցառումը կազմակերպվել էր ԵՄՀ Իրավագիտության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի և Ժան Մոնե ամբիոնի կողմից՝ «Իրավունքը Եվրոպայում» ասոցիացիայի (ELA) հետ համագործակցությամբ։ Դատավոր Շխուկինգի այցը Հայաստան իրականացվել է «Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխման աջակցություն» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Նիդեռլանդների Թագավորության դեսպանության կողմից։
Խորին շնորհակալություն ենք հայտնում դատավոր Շուքկինգին և մեր գործընկերներին՝ այս խթանող և ոգեշնչող միջոցառումն իրականացնելու համար։

«Դիզայն» բաժնի ուսանողների ճանաչողական այցը Եվրասիա միջազգային համալսարան

Եվրասիա միջազգային համալսարանում հյուրընկալել ենք Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի «Դիզայն» բաժնի ավարտական կուրսի ուսանողներին։ Նրանց ներկայացվեց ընդունելության կարգը, տեղեկացան ԵՄՀ-ում իրենց կրթությունը շարունակելու առավելություններից, ծանոթացան միջազգային

Մտավոր սեփականության վերաբերյալ ուսումնական դատախաղ ԵՄՀ-ում

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի երրորդ կուրսի ուսանողները, դասախոս Լիլիթ Զիրոյանի ղեկավարությամբ, «Քաղաքացիական իրավունք» առարկայի շրջանակում իրականացրին ուսումնական դատախաղ։ Դատախաղի թեման վերաբերում

«Անձնագիր դեպի աշխարհ» թեմայով մոտիվացիոն դասախոսություն

Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց «Սմարթ Չոյս» լեզուների ուսուցման միջազգային կենտրոնի հիմնադիր տնօրեն, մ.գ.թ. Սվետլանա Կարապետյանին և Կիպրոսի «Կասա» քոլեջի գործադիր տնօրեն Էլինա Սավերիադեսին։ Նրանք հանդես եկան