Եվրասիա միջազգային համալսարանը կնքեց համագործակցության հուշագիր «ԱՐՓԻՆԵՏ» ՍՊԸ-ի հետ

Եվրասիա միջազգային համալսարանը կնքեց համագործակցության հուշագիր «ԱՐՓԻՆԵՏ» ՍՊԸ-ի հետ:

Սույն համագործակցության շրջանակում բիզնես-բուհ երկկողմ հարաբերությունների խթանման միջոցով կիրականացվեն  կրթական և գիտական, գիտահետազոտական ծրագրեր, կկազմվեն և կկենսագործվեն համատեղ մագիստրոսական կրթական ծրագրեր, կկազմակերպվեն գիտաժողովներ, սեմինարներ, քննարկումներ, և այլն:

Կարևորելով սույն համագործակցության հաստատումը՝ ԵՄՀ ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը նշեց, որ ներկայիս աշխատաշուկան տեսական գիտելիքների հետ մեկտեղ պահանջում է գործնական հմտությունների տիրապետում, ըստ այդմ, անհրաժեշտ է հաստատել ընկերության հետ կայուն համագործակցություն, և համատեղ նպաստել բանիմաց շրջանավարտների պատրաստմանը:

«ԱՐՓԻՆԵՏ» ՍՊԸ-ի  տնօրեն Աթանես Մարգարյանը հավելեց, որ կարևորում է համատեղ ծրագրերի իրականացումը և գիտության ու պրակտիկայի միջև կապը: Իր հերթին, կազմակերպությունը  լիարժեք պատրաստակամ է  մասնակցելու ուսումնական գործընթացին, իսկ համատեղ իրականացվելիք բովանդակալից աշխատանքի արդյունքը կլինի բանիմաց շրջանավարտի պատրաստումը:

 

Եվրասիա միջազգային համալսարանը կազմակերպեց վերապատրաստումներ

Եվրասիա միջազգային համալսարանի Կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ ԵՄՀ-ի հետ սերտ համագործակցող քոլեջների և դպրոցների դասախոսական, ուսուցչական և վարչական անձնակազմի համար համալսարանը կազմակերպեց վերապատրաստումներ:Նախապես ընտրված ուսումնական հաստատություններում

Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց իսպանացի դասախոս Դոլորս Սաբատե Պլանեսին

Erasmus+ շարժունության ծրագրի շրջանակում Եվրասիա միջազգային համալսարանը այսօր հյուրընկալել է պրոֆեսոր Դոլորս Սաբատե Պլանեսին, ով ներկայացնում է Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանի (Իսպանիա) Անգլերեն և գերմաներեն

KPI4HE նախագիծը ներկայացվել է կայուն զարգացմանն ուղղված միջազգային գիտաժողովի ընթացքում

Սույն թվականի ապրիլի 17-ին ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող Էրազմուս+ T-GREEN նախագծի շրջանակներում մեկնարկել է «Կրթություն և հետազոտություն հանուն կայուն զարգացման․ ինստիտուցիոնալ քաղաքականություն և փորձ» խորագրով միջազգային