ԵՄՀ ռեկտորը հյուրընկալվել էր Հայաստանի Հանրային Ռադիոյի «Հաջողության նոտա» հաղորդմանը

Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանն այսօր հյուրընկալվել է Հայաստանի Հանրային Ռադիոյի «Հաջողության նոտա» հաղորդմանը:

«Թեև երազում էր գործունեություն ծավալել ճարտարապետության և շինարարության ոլորտում, սակայն ընդունվեց աշխարհագրության ֆակուլտետ: Այժմ չի պատկերացնում կյանքն ու գործունեությունն առանց կրթական աշխարհի: Նա միջնակարգ դպրոցի 7-րդ և 8-րդ դասարանների «Աշխարհագրություն» դասագրքերի համահեղինակ է:

Հիմնադրել է Եվրասիա միջազգային համալսարանը, Եվրասիա ավագ-դպրոց վարժարանն ու «Օհանյան» կրթահամալիրը: Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանի հաջողության նոտան»։

Ռեկտորի հարցազրույցն ամբողջությամբ կարող եք ունկնդրել ՀՂՈՒՄՈՎ

Կայացավ ԵՄՀ գիտական խորհրդի հերթական նիստը

ԵՄՀ գիտական խորհրդի օրակարգում էին՝ նաև 2026 թվականի ներքին դրամաշնորհների մրցույթի անցկացումը՝ համալսարանում գիտական հետազոտությունների և նոր նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու նպատակով։

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը: