ԵՄՀ-ն հյուրընկալեց Սյուզաննա Մելքոնյանին

Այսօր Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց տաղանդավոր երգչուհի, «Ну-ка, все вместе!» մեգանախագծի հաղթող Սյուզաննա Մելքոնյանին: Երգչուհու հետ հարցազրույցը բեմից վարեց ԵՄՀ Լրագրության և մեդիա կառավարման կրթական ծրագրի ղեկավար  Տիգրան Հարությունյանը:

Գրագետ հայեցի խոսք, անկեղծ ու ջերմ զրույց իր հանդիսատեսի հետ… այսպիսին էր բացառիկ հանդիպումը սիրված երգչուհու հետ: Համալսարանի ուսանողների և վարժարանի աշակերտների հետ Սյուզաննա Մելքոնյանը կիսվեց իր մասնագիտական ձեռքբերումներով, հաղթահարած խոչընդոտներով և մրցույթներում ամենավառ ու տպավորիչ հուշերով:

«Ну-ка, все вместе!» մեգանախագծին մասնակցելու որոշման մասին հարցին ի պատասխան՝ Սյուզաննան նշեց. «Ես գիտեի, թե ինչ եմ ուզում, ինչու եմ գնացել և ինչպես պետք է անեմ: Առհասարակ, երբ մրցույթների ես մասնակցում, առաջինը, որ մտածում ես՝ հաղթանակն է. դա նորմալ է և բնական: Վստահաբար պետք է նշեմ, որ սա իմ կյանքի միակ մրցույթն էր, որ «եթեներ» ու «գուցեներ» չկային։ Չգիտեմ՝ որտեղից և ինչ կանխազգացմամբ, կյանքում առաջին անգամ հույսս ինձ վրա էի դրել և ամենաշատն ինքս էի ինձ հավատում։ Հստակ ունեի որոշում՝ հաղթանակ»:

Տպավորիչ էր նաև այն, որ դահլիճի ամենահամարձակներից՝ վարժարանի աշակերտ Սուրեն Տուդախլյանը դաշնամուրով կատարեց իր իսկ հեղինակային երգը: Տաղանդաշատ աշակերտը հիացրեց Սյուզաննային:

Հանդիպման մասնակիցները երգչուհուն ուղղեցին տարաբնույթ հարցեր: Ավարտին Սյուզաննան խորհուրդ տվեց՝ հավատալ սեփական ուժերին:

Դե իսկ խմբային լուսանկարը երգչուհու հետ, պարզապես անխուսափելի էր:

«Անձնագիր դեպի աշխարհ» թեմայով մոտիվացիոն դասախոսություն

Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց «Սմարթ Չոյս» լեզուների ուսուցման միջազգային կենտրոնի հիմնադիր տնօրեն, մ.գ.թ. Սվետլանա Կարապետյանին և Կիպրոսի «Կասա» քոլեջի գործադիր տնօրեն Էլինա Սավերիադեսին։ Նրանք հանդես եկան

Դասախոսություն՝ «Ինչպես ապրել մոտիվացված» թեմայով

Օրերս Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ հանրային դասախոսություն՝ «Ինչպես ապրել մոտիվացված» թեմայով։ Միջոցառումը կազմակերպել էր ԵՄՀ Կառավարման ամբիոնը՝ հրավիրելով կառավարման մասնագետ Դավիթ Մեջլումյանին։ Դասախոսության ընթացքում Դավիթ

Կրթությունն այն հենասյունն է, որի վրա կառուցվում է մրցունակ աշխատաշուկա staff.am

Կրթությունն այն հենասյունն է, որի վրա կառուցվում է մրցունակ աշխատաշուկա։ Այս համոզմունքով staff.am-ը սկսել է նոր համագործակցություն՝ Եվրասիա միջազգային համալսարանի հետ՝ կնքելով համապարփակ հուշագիր, որի