ԵՄՀ թիմին է միացել Էդգար Ամիրխանյանը

Ներկայացնում ենք մեր նոր թիմակցին` պրոդյուսեր Էդգար Ամիրխանյանին: Նա ԵՄՀ Լրագրության և մեդիա կառավարման կրթական ծրագրի մեդիա նախագծերի պատասխանատուն է։
 
Էդգար Ամիրխանյանը՝ որպես պրոդյուսեր, ղեկավարել է բազմաթիվ վարկանիշային տեղական և միջազգային նախագծեր, Հանրային ռադիոն ներկայացրել Եվրոպական հեռարձակողների միության արտաքին կապերի պատասխանատուների հանձնախմբում։
 
Ներկայում Հայաստանի հանրային ռադիոյի թվային հարթակների պատասխանատուն է, «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կոնտենտի թիմի ղեկավարը։ Սկզբում ավարտել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը, այնուհետև կրթությունը շարունակել է տարբեր կրթական հաստատություններում՝ Լոնդոնի բիզնես ակադեմիա, Վրաստանի PR ակադեմիա, Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոց։ Այս տարի կստանա Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի բիզնես-դպրոցի MBA դիպլոմ։
 

Կայացավ ԵՄՀ գիտական խորհրդի հերթական նիստը

ԵՄՀ գիտական խորհրդի օրակարգում էին՝ նաև 2026 թվականի ներքին դրամաշնորհների մրցույթի անցկացումը՝ համալսարանում գիտական հետազոտությունների և նոր նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու նպատակով։

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը: