Արցախցի ուսանողները կմիանան համալսարանի ուսումնառության գործընթացին

Ի աջակցություն արցախցի ուսանողների, ովքեր ստեղծված իրավիճակում հնարավորություն չունեն մասնակցելու բակալավրիատի և մագիստրատուրայի դասերին այն բուհերում, որտեղ սովորում են, Եվրասիա միջազգային համալսարանը ընձեռում է հնարավորություն՝ անվճար միանալու բուհի ընթացիկ առցանց դասընթացներին:

Դասընթացների մեկնարկին ընդառաջ՝ այսօր՝ ս.թ.  հոկտեմբերի 29-ինընդհանուր ծանոթացման և խորհրդատվության նպատակով Microsoft Teams ծրագրային հարթակում հանդիպեցին Արցախի բուհերի ուսանողները և Եվրասիա միջազգային համալսարանի վարչական աշխատակիցները:

Արցախցիներին հարթակում առաջինը ողջունեց ԵՄՀ ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը,-«Մեր պատմության ողջ ընթացքում մենք մի ձեռքով պահել ենք գիրքն ու գրիչը, մյուսով՝ զենքը: Մեր ժողովուրդը կրթության ժողովուրդ է, որն օժտված է գիտելիքի ու ինտելեկտուալ բացառիկ ռեսուրսով, և ցանկացած իրադրության պայմաններում մենք չենք կարող ընդհատել մեր մասնագիտական գործունեությունը: Այս նպատակով մենք սիրով նախաձեռնեցինք  կազմակերպել արցախցիների ուսումնառության գործընթացի շարունակականությունը մեր բուհի մասնագիտություններին համապատասխան: Սիրելի՛ ուսանողներ, դուք պարտավոր եք շարունակել ձեր կրթություն: Վստահ եղե՛ք, բուհը ձեր կողքին է, մենք միասին դեռ շատ անելիքներ ունենք ու պետք է անցնենք կարևոր մի ճանապարհ, ուստի նվիրվե՛ք կրթական մասնագիտական գործունեությանը և մենք՝ որպես մեծ ու զորեղ հայ ազգ, միասին կստանձնենք համազգային խնդիրների լուծման գործը»:

Առցանց հարթակում ուսանողները հանդիպեցին նաև մասնագիտական ամբիոնների վարիչներին, որոնք ներկայացրին ուսումնառության գործընթացը, տրամադրեցին խորհրդատվություն մասնագիտական առարկաների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ դասընթացները կմեկնարկեն նոյեմբերի 2-ից, իսկ հաջողությամբ ավարտելու դեպքում համալսարանը ուսանողներին կտրամադրի տեղեկանք՝ հետագայում կրեդիտների փոխանցումը կազմակերպելու նպատակով։

 
 

Կայացավ ԵՄՀ գիտական խորհրդի հերթական նիստը

ԵՄՀ գիտական խորհրդի օրակարգում էին՝ նաև 2026 թվականի ներքին դրամաշնորհների մրցույթի անցկացումը՝ համալսարանում գիտական հետազոտությունների և նոր նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու նպատակով։

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը: