Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն ու ԵՄՀ-ն կնքեցին համագործակցության հուշագիր

«Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն»-ն, ու «Եվրասիա միջազգային համալսարան»-ը կնքեցին համագործակցության հուշագիր:
 
«Անձնական տվյալների պաշտպանության գործակալության» պետ Գևորգ Հայրապետյանը նշեց, որ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը պատրաստակամ է համալսարանի համար ապահովելու ուսումնական և գործնական աշխատանքներում փորձի փոխանակումը և համատեղ իրավագիտության ոլորտում իրականացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կրթական ծրագրեր:
Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը` ընդգծելով համագործակցության կարևորությունը, նշեց. «Ուրախ եմ, որ երկուստեք կարող ենք կազմակերպել և իրականացնել ուսանողների ուսումնական, նախաավարտական և գիտահետազոտական պրակտիկաները՝ ուսումնական ծրագրին և ընդունված կանոններին համապատասխան: Կարող ենք փոխադարձաբար կազմակերպել և իրականացնել թեմատիկ տարբեր բովանդակությամբ գործնական քննարկումներ, վարպետության դասեր, փորձի փոխանակման նպատակով՝ հանդիպումներ հայտնի մասնագետների հետ, կոնֆերանսներ՝ ՀՀ ներպետական իրավական համակարգի, ինչպես նաև միջազգային խնդիրների վերաբերյալ, մասնակից դարձնելով համալսարանի պրակտիկա անցնող ուսանողներին»:
Առաջիկայում կողմերը կիրականացնեն նաև նոր մասնագիտական գրականության փոխանակում:
 

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման

Ավարտվեց «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» ամառային դպրոցը

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ անցկացված «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» եռօրյա ամառային դպրոցն ամփոփվեց հաջողությամբ։ Այս երեք օրերի ընթացքում մասնակիցները խորացրին իրենց գիտելիքները