ԱՅՑ ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄԻՆ

Գուցե նրանցից ոմանք տարիներ անց հայտնվեն այստեղ՝ արդեն իսկ ոչ թե որպես ուսանող, այլ որպես օրենսդիր մարմնի անդամ:

«ՀՀ Սահմանադրական իրավունք» առարկայի շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի ուսանողները այցելեցին երկրի օրենսդիր մարմին։ Այցելության օրակարգը բավականին ընդգրկուն էր։ Սկզբում ապագա իրավաբանները լրագրողական խցիկից հետևեցին խորհրդարանի նիստի աշխատանքին, նիստի ընթացքում ԵՄՀ ուսանողներին ողջունեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

Այնուհետև մեր ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու խորհրդարանի պատմության առավել վառ դրվագներին, ԱԺ կառուցվածքին, գործունեությանը, պատգամավորների աշխատանքի առանձնահատկություններին՝ հանդիպում-զրույցներ ունենալով տարբեր ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ։

 

Կայացավ ԵՄՀ գիտական խորհրդի հերթական նիստը

ԵՄՀ գիտական խորհրդի օրակարգում էին՝ նաև 2026 թվականի ներքին դրամաշնորհների մրցույթի անցկացումը՝ համալսարանում գիտական հետազոտությունների և նոր նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու նպատակով։

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը: