Ամփոփվեց ԱՄՆ Ջորջիայի համալսարանի հետ կազմակերպված COIL դասընթացը

ԵՄՀ Օտար լեզուների և գրականության ամբիոնը ԱՄՆ Ջորջիայի համալսարանի Ուսուցիչների կրթության ամբիոնի հետ համատեղ կազմակերպեց COIL՝ Համագործակցային առցանց միջազգային ուսուցման դասընթացը:

«Սոցիալ-մշակութային հեռանկարների ուսումնասիրությունը կրթական համատեքստում» խորագրով դասընթացն անցկացրին ԵՄՀ օտար լեզուների  և գրականության ամբիոնի վարիչ Հայկուհի Մուրադյանը և Ջորջիայի համալսարանի պրոֆեսոր Եփրեմ Մեհրանյանը:

Առցանց դասընթացն ուղղված էր մշակութային տարրերի բացահայտմանը, հանրային դպրոցներում բազմամշակութային լսարանում աշխատելուն, ինչպես նաև բազմաշերտ  համայնքների սոցիալ-մշակութային խնդիրների բացահայտմանը և լուծմանը:

Դասընթացը շատ հագեցած ընթացք ունեցավ: Հայ և ամերիկացի ուսանողներին հնարավորություն ընձեռնվեց միևնույն հարթակում սովորել, իրականացնել համատեղ հետազոտություն, փոխանակվել միջմշակութային կրթության վերաբերյալ գաղափարներով և փորձով:

Որպես դասընթացների ամփոփում՝ ուսանողների համար կազմակերպվեց հանդիպում հիմնական դասագրքի հեղինակի՝ ամերիկացի հայտնի մանկավարժ, հետազոտող Սոնյա Նիետոյի հետ և նրան ուղղել իրենց հուզող հարցերը:

Կայացավ ԵՄՀ գիտական խորհրդի հերթական նիստը

ԵՄՀ գիտական խորհրդի օրակարգում էին՝ նաև 2026 թվականի ներքին դրամաշնորհների մրցույթի անցկացումը՝ համալսարանում գիտական հետազոտությունների և նոր նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու նպատակով։

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը: