ՈԱԱԿ մասնագետները հանդիպեցին ԵՄՀ փորձագետների հետ

Հուլիսի 7-ին ՈԱԱԿ մասնագետները UNESCO «Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում» ծրագրի շրջանակում հանդիպեցին ծրագրի մասնակից բուհերի՝ այդ թվում  Եվրասիա միջազգային համալսարանի փորձագետների հետ:

Հանդիպման նպատակն էր քննարկել արտաքին գնահատման արդյունքում խորհրդատվական զեկույցի պատրաստման ձևաչափը և առաջիկա աշխատանքները:

Հավելենք, որ «Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում»  ծրագրի նպատակն է զարգացնել բուհերի որակի ներքին ապահովման կարողությունները՝ ստեղծելով բարեփոխումների խմբեր, ինչպես նաև նախապատրաստել բուհերն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացին։

Մանրամասն ՀՂՈՒՄՈՎ

Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալել է Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի դատավոր Ջոլիեն Շխուկինգին

Երեկ Եվրասիա միջազգային համալսարանը մեծ պատիվ ուներ հյուրընկալելու Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի դատավոր Ջոլիեն Շխուկինգին։ Հանդիպումը բաց էր հասարակության համար և մասնակցում էին Հայաստանի բազմաթիվ

Մայրության և գեղեցկության օրը Եվրասիա միջազգային համալսարանում

Ապրիլի 7-ին Եվրասիա միջազգային համալսարանում ինքնատիպ իրարանցում էր։ Մայրության և գեղեցկության օրը մեր աշխատակիցների համար դարձավ ինքնաբացահայտման, ստեղծագործական ազատության և գույների խրախճանքի մի յուրահատուկ ուղի։Դիզայնի

Եվրասիա միջազգային համալսարանի և Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի միջև վերակնքվեց համագործակցության հուշագիրը

Եվրասիա միջազգային համալսարանի և Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի միջև վերակնքվեց համագործակցության հուշագիրը: Երկու ուսումնական հաստատությունների ղեկավարները քննարկեցին մի շարք ծրագրեր, որոնք նպատակ ունեն ակտիվացնելու քոլեջ-բուհ համագործակցությունը,