«Եվրասիա» կրթաթոշակի ներհամալսարանական ամենանամյա մրցույթ

Եվրասիա միջազգային համալսարանը հայտարարում է «Եվրասիա» կրթաթոշակի ներհամալսարանական ամենանամյա մրցույթը.
 
«Եվրասիա» կրթաթոշակը տրամադրվում է Եվրասիա միջազգային համալսարանի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողներին՝ նրանց հետազոտական աշխատանքները խրախուսելու նպատակով:
Կրթաթոշակին կարող են հավակնել այն ուսանողները, ովքեր ներգրավված են ԵՄՀ մագիստրոսական կրթական ծրագրերում և իրականացնում են հետազոտական աշխատանք ԵՄՀ-ի և/կամ գործընկեր ձեռնարկության կողմից առաջնահերթություն համարվող թեմաների շուրջ, ունեն նվազագույնը 3.5 միավոր ՄՈԳ:
Կրթաթոշակը կազմում է մեկ կամ երկու կիսամյակների ուսման վարձի 10-50%-ը՝ ուսանողի առաջադիմությունից, ներկայացված հետազոտական ծրագրից կախված։
Այն ուսանողները, որոնք բավարարում են նվազագույն պահանջներին և ցանկանում են մասնակցել մրցույթին պետք է ներկայացնեն մագիստրոսական թեզի հետազոտական պլանը՝ ԵՄՀ կողմից ներկայացվող ձևաչափին համապատասխան, ուղարկելով research.center@eiu.am հասցեին և լրացնեն հետազոտական նախագծի հայտը (https://forms.office.com/e/Vug4B4vvvA) մինչև 2025թ. մարտի 31-ը:
Մրցույթի արդյունքները կհայտարարվեն մինչև 2025թ. ապրիլի 15-ը և կրթաթոշակը կտրամադրվի 2024-2025 ուստարվա գարմանային և 2025-2026 ուստարվա աշնանային կիսամյակների համար։
Ընտրող հանձնաժողովը կգնահատի ներկայացված բոլոր հայտերը հետևյալ չափանիշների հիման վրա`
հետազոտության թեմայի արդիականությունը (4 միավոր)
հետազոտության արդյունքների գործնական կիրառելիությունը (4 միավոր)
ուսումնական գործընթացում հետազոտության արդյունքների կիրառելիությունը (3 միավոր)
հետազոտության մեթոդաբանության և մեթոդների հիմնավորվածությունը (3 միավոր)
ուսանողի առաջադիմությունը (4 միավոր)
հայտի պատրաստման որակը. շարադրման գրագիտությունը և հաջորդականությունը, հիմնավորվածությունը, ներկայացվող պահանջներին հայտի բովանդակային համապատասխանությունը (2 միավոր)
 
Այն հայտերը, որոնք չեն համապատասխանի նշված պահանջներին, չեն անցնի գնահատման փուլը:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ԵՄՀ հետազոտական կենտրոն. (+37410) 29 90 88, (37443) 20 94 85

ԵՄՀ-ն՝ կրթական բարեփոխումների առաջնագծում. ամփոփվեց Erasmus+ T-GREEN նախագիծը

Երևանում կայացավ «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (Erasmus+ T-GREEN) եռամյա նախագծի եզրափակիչ համաժողովը, որին մասնակցեց Եվրասիա միջազգային համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Սուրեն Օհանյանի գլխավորությամբ։

armenpress.am. Մեկնարկեց «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» միջազգային նախագծի ամփոփիչ կոնֆերանսը

Երևանում մեկնարկեց «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» եռամյա միջազգային նախագծի եզրափակիչ կոնֆերանսը, որը կշարունակվի մինչև փետրվարի 20-ը։

Հարցազրույց ԵՄՀ Ուսանողական խորհրդի նորընտիր նախագահի հետ

Հարցազրույց Եվրասիա միջազգային համալսարանի Ուսանողական խորհրդի նորընտիր նախագահ Ռոզա Մանվելյանի հետ Հունվարի 17-ին Եվրասիա միջազգային համալսարանում անցկացված ուսանողական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում Ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնում