ԵՄՀ պատվիրակությունը մասնակցել է KPI4HE ծրագրի աշխատաժողովին Ջենովայի համալսարանում

Եվրասիա միջազգային համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Սուրեն Օհանյանի գլխավորությամբ, մասնակցել է «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) ազգային շրջանակի ստեղծում» (KPI4HE) ծրագրի շրջանակում Իտալիայի Ջենովայի համալսարանում կազմակերպված աշխատաժողովին։
Հաշվի առնելով աշխատաժողովի ռազմավարական բնույթը՝ ԵՄՀ պատվիրակության կազմում ընդգրկված է եղել նաև Կառավարման խորհրդի նախագահ Սամվել Պիպոյանը։
Աշխատաժողովը կենտրոնացած էր բարձրագույն կրթական հաստատություններում կրթական և գիտական նպատակների ձևակերպման, ինստիտուցիոնալ հետազոտությունների միջոցով տվյալահեն և համակարգված որոշումների կայացման, ինչպես նաև ռազմավարությունների մշակման և ներդրման գործընթացների վրա։
 
Մասնակիցները քննարկել են գործընկեր համալսարանների՝ մասնավորապես Իտալիայի Ջենովայի համալսարանի, Գերմանիայի Օլդենբուրգի և Դրեզդենի տեխնիկական համալսարանների փորձը՝ ռազմավարական պլանավորման և ԳԱՑ համակարգի ներդրման ոլորտներում։ Քննարկման շրջանակում ներկայացվել է նաև Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության գնահատման առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) հայեցակարգը։
 
Այցի ընթացքում ներկայացրել է նաև ԵՄՀ փորձառությունը ռազմավարության մշակման, ինստիտուցիոնալ գնահատման համակարգերի և ԳԱՑ մեխանիզմների ձևավորման ուղղությամբ՝ շեշտադրելով տվյալահեն պլանավորման և որակի ապահովման դերակատարությունը համալսարանի շարունակական բարելավման գործընթացում։
Հիշեցնենք, որ KPI4HE նախագիծը նպատակ ունի բարելավել Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի կառավարումը և համալսարանների ռազմավարական պլանավորումը՝ նպաստելով որակյալ, ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության զարգացմանը։

Կրթությունն այն հենասյունն է, որի վրա կառուցվում է մրցունակ աշխատաշուկա staff.am

Կրթությունն այն հենասյունն է, որի վրա կառուցվում է մրցունակ աշխատաշուկա։ Այս համոզմունքով staff.am-ը սկսել է նոր համագործակցություն՝ Եվրասիա միջազգային համալսարանի հետ՝ կնքելով համապարփակ հուշագիր, որի

Դատարանում՝ գրքից իրականություն․ ԵՄՀ ուսանողները մասնակցեցին դատական նիստերին

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի երկրորդ և երրորդ կուրսի ուսանողները «Քաղաքացիական իրավունք» առարկայի շրջանակում դասախոս Լիլիթ Զիրոյանի ուղեկցությամբ այցելեցին Երևան քաղաքի

Եվրասիա միջազգային համալսարանը կազմակերպեց վերապատրաստումներ

Եվրասիա միջազգային համալսարանի Կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ ԵՄՀ-ի հետ սերտ համագործակցող քոլեջների և դպրոցների դասախոսական, ուսուցչական և վարչական անձնակազմի համար համալսարանը կազմակերպեց վերապատրաստումներ:Նախապես ընտրված ուսումնական հաստատություններում