ԵՄՀ-ն հյուրընկալեց Սյուզաննա Մելքոնյանին

Այսօր Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց տաղանդավոր երգչուհի, «Ну-ка, все вместе!» մեգանախագծի հաղթող Սյուզաննա Մելքոնյանին: Երգչուհու հետ հարցազրույցը բեմից վարեց ԵՄՀ Լրագրության և մեդիա կառավարման կրթական ծրագրի ղեկավար  Տիգրան Հարությունյանը:

Գրագետ հայեցի խոսք, անկեղծ ու ջերմ զրույց իր հանդիսատեսի հետ… այսպիսին էր բացառիկ հանդիպումը սիրված երգչուհու հետ: Համալսարանի ուսանողների և վարժարանի աշակերտների հետ Սյուզաննա Մելքոնյանը կիսվեց իր մասնագիտական ձեռքբերումներով, հաղթահարած խոչընդոտներով և մրցույթներում ամենավառ ու տպավորիչ հուշերով:

«Ну-ка, все вместе!» մեգանախագծին մասնակցելու որոշման մասին հարցին ի պատասխան՝ Սյուզաննան նշեց. «Ես գիտեի, թե ինչ եմ ուզում, ինչու եմ գնացել և ինչպես պետք է անեմ: Առհասարակ, երբ մրցույթների ես մասնակցում, առաջինը, որ մտածում ես՝ հաղթանակն է. դա նորմալ է և բնական: Վստահաբար պետք է նշեմ, որ սա իմ կյանքի միակ մրցույթն էր, որ «եթեներ» ու «գուցեներ» չկային։ Չգիտեմ՝ որտեղից և ինչ կանխազգացմամբ, կյանքում առաջին անգամ հույսս ինձ վրա էի դրել և ամենաշատն ինքս էի ինձ հավատում։ Հստակ ունեի որոշում՝ հաղթանակ»:

Տպավորիչ էր նաև այն, որ դահլիճի ամենահամարձակներից՝ վարժարանի աշակերտ Սուրեն Տուդախլյանը դաշնամուրով կատարեց իր իսկ հեղինակային երգը: Տաղանդաշատ աշակերտը հիացրեց Սյուզաննային:

Հանդիպման մասնակիցները երգչուհուն ուղղեցին տարաբնույթ հարցեր: Ավարտին Սյուզաննան խորհուրդ տվեց՝ հավատալ սեփական ուժերին:

Դե իսկ խմբային լուսանկարը երգչուհու հետ, պարզապես անխուսափելի էր:

Հաջողությամբ իրականացվեց «ԵՄ-ն և իր արևելյան հարևանները» Ժան Մոնե դասընթացը

Հաջողությամբ ավարտվեց «ԵՄ-ն և իր արևելյան հարևանները. իրավունք, քաղաքականություն և պետական կառավարում» խորագրով Ժան Մոնե դասընթացը: Այս կրթական նախաձեռնությունը հանդիսանում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող

ԵՄՀ-ն՝ կրթական բարեփոխումների առաջնագծում. ամփոփվեց Erasmus+ T-GREEN նախագիծը

Երևանում կայացավ «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (Erasmus+ T-GREEN) եռամյա նախագծի եզրափակիչ համաժողովը, որին մասնակցեց Եվրասիա միջազգային համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Սուրեն Օհանյանի գլխավորությամբ։

armenpress.am. Մեկնարկեց «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» միջազգային նախագծի ամփոփիչ կոնֆերանսը

Երևանում մեկնարկեց «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» եռամյա միջազգային նախագծի եզրափակիչ կոնֆերանսը, որը կշարունակվի մինչև փետրվարի 20-ը։