ԵՄՀ-ն հյուրընկալեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին

Այսօր «Դասընթացների կենտրոն»-ի նախաձեռնությամբ իրականացվող «Ամառային դպրոց-2021» ծրագրի շրջանակում Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիին և դեսպանատան ներկայացուցիչներին:
 
Պարոն դեսպանին բուհում առաջինը հյուրընկալեց ԵՄՀ ռեկտոր, աշխ․գիտ․դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը և համալսարանի ներկայացուցիչները։ Մեծարգո դեսպանը և դեսպանատան ներկայացուցիչները ծանոթացան բուհի կրթական ծրագրերին, որակի ապահովման մոտեցումներին, գործատուների հետ համագործակցության հնարավորություններին և ուսանողներին ներկայացվող պահանջներին։ Քննարկվեցին ԵՄՀ և Իրանի Իսլամական Հանրապետության բուհերի միջև համագործակցության հնարավորությունները։
 
Իր խոսքում մեծարգո դեսպանը փաստեց, որ գիտությունը և կրթությունը յուրաքանչյուր երկրի զարգացման և առաջընթացի հիմքն են հանդիսանում: Այս համատեքստում պարոն դեսպանը նշեց, որ դեսպանատունը պատրաստակամ է իր բոլոր հնարավորությունների սահմաններում Իրանի Իսլամական հանրապետության բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների հնարավորություններն օգտագործել Եվրասիա միջազգային համալսարանի հետ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:
 
Արդյունքում, պարոն դեսպանի առաջարկով, համատեղ կկազմվի կրթական և գիտական ուղղություններով ճանապարհային քարտեզ և հստակ ժամանակացույց, ըստ որի՝ ուսանողների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի փոխանակման ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն:
 
Քննարկմանը հաջորդեց հանդիպումը «Ամառային դպրոց-2021» ծրագրի սաների հետ, որի ընթացում մասնակիցները պարոն դեսպանի հետ քննարկեցին երկու երկրների դիվանագիտական, տնտեսական հարաբերությունները:

Անվճար իրավաբանական խորհրդատվություն՝ ԵՄՀ Իրավաբանական կլինիկայի «Բաց դռների օրվա» շրջանակում

2026 թվականի նոյեմբերի 20-ին Եվրասիա միջազգային համալսարանի Իրավաբանական կլինիկայում անցկացվեց «Բաց դռների օր»՝ նվիրված անշարժ գույքի և կառուցապատման ոլորտին։ Միջոցառման շրջանակում քաղաքացիները հնարավորություն ունեցան ստանալու

Հետազոտական կարողությունների զարգացում՝ միջազգային համատեղ դասավանդման միջոցով

2026 թ. հոկտեմբերի 21-ին և 26-ին Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ) հյուրընկալել էր Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա) դասախոս, դոկտոր Սոսո Մակարաձեին՝ ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող Erasmus+ JoPScip նախագծի

«ԱԲ-ն կարիերայի կենտրոններում». ինտերակտիվ աշխատարան

Նոյեմբերի 20-ին Եվրասիա միջազգային համալսարանում կայացավ «ԱԲ-ն կարիերայի կենտրոններում» ինտերակտիվ աշխատարանը։ Այն նախատեսված էր Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների կարիերայի պատասխանատուների համար։ Աշխատարանը վարեց