Գիտագործնական սեմինար «Ալիմենտային պարտավորություններ» թեմայով

Ալիմենտ բառը լատիներեն ծագում ունի և նշանակում է ապրուստի IMG 1117միջոց, սնունդ: Ալիմենտային պարտավորությունը, բացի իր անմիջական նպատակից, ունի նաև դաստիարակչական նշանակություն: Այն բարձրացնում է պատասխանատվության զգացումը ընտանիքի և հատկապես երեխաների հանդեպ՝ դրանով իսկ նպաստելով ընտանեկան իրավունքի հիմնական խնդրի լուծմանը:

2Իսկ ի՞նչ են իրենցից ենթադրում ալիմենտային պարտավորությունները։ Այս հարցը օգնեց պարզաբանել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ամալիա Խալաթյանը «Ալիմենտային պարտավորություններ» թեմայով գիտագործնական սեմինարի ժամանակ, որը կայացավ ս․թ․ մայիսի 30-ին։ Հանդիպման նախաձեռնությունը Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնին էր։ Սեմինարի ընթացքում բանախոսը հանգամանալից պատասխանեց ուսանողների հարցերին, հարցադրումների հիման վրա պրակտիկ դեպքերի քննարկման միջոցով առավել մանրամասն բացատրեց ոլորտը կարգավորող իրավական նորմերը։

Հանդիպման ավարտին Ամալիա Խալաթյանը մասնակիցներին առաջարկեց լուծել խնդիր, որը վերաբերում էր ամուսնալուծության և ալիմենտի պահանջի մասին հայցադիմում կազմելուն։

 

Միկրո-որակավորումներ Վրաստանի և Հայաստանի բարձրագույն կրթության համակարգերի համար

Հունիսի 3-5-ը ԵՄՀ աշխատակիցները մասնակցում են Երևանում և Թբիլիսում զուգահեռ կազմակերպված «Միկրո-որակավորումներ Վրաստանի և Հայաստանի բարձրագույն կրթության համակարգերի համար» ԵՄ կողմից համաֆինանսավորվող Էրազմուս+ Micro-GEAR նախագծի

Վերապատրաստման դասընթաց «Միջազգայնացում և միջազգային հաղորդակցության ներածություն» թեմայով

Եվրասիա միջազգային համալսարանում հաջողությամբ անցկացվեց վերապատրաստման դասընթաց «Միջազգայնացում և միջազգային հաղորդակցության ներածություն» թեմայով, որը դասախոսեց ԵՄՀ միջազգային կապերի կենտրոնի ղեկավար Արծրուն Պիվազյանը: Վերապատրաստումը կազմակերպվել էր Երևանի

Այց Գդանսկի համալսարան

Եվրասիա միջազգային համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Քրիստինե Մինասյանը, ուսումնական հարցերով գրասենյակի ղեկավար Սիրարփի Դավթյանը և Ազատուհի Քիրիշյանը Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակում այցելեցին Լեհաստանի