Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց «Սմարթ Չոյս» լեզուների ուսուցման միջազգային կենտրոնի հիմնադիր տնօրեն, մ.գ.թ. Սվետլանա Կարապետյանին և Կիպրոսի «Կասա» քոլեջի գործադիր տնօրեն Էլինա Սավերիադեսին։
Նրանք հանդես եկան «Անձնագիր դեպի աշխարհ» թեմայով մոտիվացիոն դասախոսությամբ, որի ընթացքում խոսեցին լեզվաբանական գիտելիքների կարևորության մասին՝ կրթական հնարավորությունների և միջազգային ճամփորդությունների համատեքստում։
Դասախոսության ընթացքում ներկայացվեցին նաև կրթական հետաքրքիր առաջարկներ Կիպրոսում՝ զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտում ուսանելու համար։
Հանդիպումը ոգեշնչող և օգտակար էր ինչպես համալսարանի ուսանողների, այնպես էլ լեզուներով հետաքրքրվող բոլոր մասնակիցների համար։