Առցանց բաց դաս՝ «Ընտանեկան իրավունք» առարկայի շրջանակում

Ս.թ. դեկտեմբերի 23-ին ԵՄՀ «Իրավագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները «Ընտանեկան իրավունք» առարկայի շրջանակներում իրականացրեցին առցանց բաց դաս Հայաստանում ամուսնության կնքման պայմանների ու կարգի իրավակարգավորման խնդիրների վերհանման վերաբերյալ։

Ուսանողները, դասախոս, ԵՄՀ իրավագիտության ամբիոնի հայցորդ Մերի Շահբազյանի ուղղորդմամբ, իրականացրել էին առցանց սոցիոլոգիական հարցում՝ նախապես իրենց կողմից կազմված և մշակված հարցաշարի միջոցով։

Հետազոտության արդյունքների վերլուծության արդյունքում ուսանողները վեր հանեցին խնդիրներ՝ կապված ամուսնության կնքման պայմանների  ու կարգի հետ։ Ներկայացրին առաջարկություններ ոլորտը կարգավորող իրավական ակտերի համապատասխան դրույթներում փոփոխություններ և լրացումներ իրականացնելու համատեքստում:

Առցանց հարթակում բաց դասին ներկա էին իրավագիտության ամբիոնի վարիչ, ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Պետրոսյանը, ամբիոնի վարիչի տեղակալ Նունե Ջոմարդյանը, ամբիոնի հայցորդներ, թեմայով հետաքրքրված անձիք:

Դասի ընթացքում ուսանողներին իրենց հարցադրումներով և մասնագիտական եզրահանգումներով ուղղորդեցին Ռ.Պետրոսյանը և Ն.Ջոմարդյանը: Հանդիպումն ավարտվեց ակտիվ քննարկմամբ:

Մեկնարկել է Էրազմուս+ T-GREEN նախագծի միջազգային գիտաժողովը

Երեկ Եվրասիա միջազգային համալսարանում Էրազմուս+ T-GREEN նախագծի շրջանակներում մեկնարկեց «Ինստիտուցիոնալ քաղաքականությունն ու փորձը հանուն կրթության և հետազոտության կայուն զարգացման» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը: Այն նպատակ

Լրագրության բաժինը հյուրընկալեց մեդիա ուսումնասիրությունների պրոֆեսոր Հալիա Կոստա Սանտոսին

Օրերս՝ միջազգային ERASMUS+ շարժունակության ծրագրի շրջանակներում, Եվրասիա միջազգային համալսարանի լրագրության բաժինը հյուրընկալեց Հալիա Կոստա Սանտոսին, ով մեդիա ուսումնասիրությունների պրոֆեսոր է Աբրանտեսի տեխնոլոգիական դպրոցում (ESTA), որը

ԵՄՀ պատվիրակությունը մասնակցել է KPI4HE ծրագրի աշխատաժողովին Ջենովայի համալսարանում

Եվրասիա միջազգային համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Սուրեն Օհանյանի գլխավորությամբ, մասնակցել է «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային