Նոր համագործակցություն ԱՄՆ-ի Ջորջիայի համալսարանի Մանկավարժության ֆակուլտետի հետ

Սույն համագործակցության շրջանակում երկու ֆակուլտետները համատեղ կիրականացնեն  COIL դասընթաց (համագործակցային առցանց միջազգային ուսուցում), որը ուսանողներին հնարավորություն կտա համագործակցել, ուսումնասիրել և իրականացնել համատեղ նախագծեր: «Սոցիալ-մշակութային հեռանկարների ուսումնասիրությունը կրթական համատեքստում» խորագրով դասընթացը կկազմակերպվի առցանց՝ գարնանային կիսամյակում:

Չնայած ժամային գոտու տարբերություններին, ինչպես նաև մի շարք այլ մարտահրավերներին՝ դասախոսներին հաջողվել է դասընթացը վերափոխել և համապատասխանեցնել COIL ձևաչափին:

Դասընթացը, որը կդասավանդեն Եփրեմ Մեհրանյանը (Ջորջիայի համալսարանի պրոֆեսոր) և Հայկուհի Մուրադյանը (ԵՄՀ Օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ), նպատակաուղղված կլինեն մշակույթի տարրերի բացահայտմանը, մշակութային ճանաչողության զարգացմանը, լեզվին և հաղորդակցությանը, ընտանիքների և համայնքների սոցիալ-մշակութային համատեքստը հասկանալուն և այլն:

________

Ի՞նչ է COIL-ը:

Ինչպես սահմանում է «COIL Consulting»-ը, «COIL- ը կամ համագործակցային առցանց միջազգային ուսուցումը իրար է կապում  հավատարմագրված դասընթացներ՝  միավորելով երկու կամ ավելի բարձրագույն ուսումնական հաստատությունների լսարանները, որոնցից յուրաքանչյուրը գտնվում է տարբեր երկրներում կամ մշակութային միջավայրերում:

COIL մոդելը ստեղծում է թիմային ուսուցման հավասար միջավայր, որտեղ երկու կողմերի պրոֆեսորադասախոսական կազմը, միասին աշխատելով, մշակում են  ընդհանուր առարկայական ծրագիր`շեշտը դնելով ուսանողների համագործակցային ուսուցման վրա»:

Այս համագործակցությունն առաջացել է  Հայաստանում Ամերիկյան խորհուրդների կողմից իրականացված դասընթացների արդյունքում:

 

«Փոխակերպվող տնտեսություն. մարդկային կապիտալի զարգացում, ստեղծարար նորարարական տնտեսություն, կայուն ներառական աճ»․ Եվրասիա միջազգային համալսարանի մասնակցությունը միջազգային գիտաժողովին

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում անցկացվել է «Փոխակերպվող տնտեսություն. մարդկային կապիտալի զարգացում, ստեղծարար նորարարական տնտեսություն, կայուն ներառական աճ» խորագրով միջազգային գիտաժողով, որին Եվրասիա միջազգային համալսարանից

Տեսական գիտելիքից՝ մասնագիտական պրակտիկա․ բաց դասախոսություն Եվրասիա միջազգային համալսարանում

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հերթական բաց դասախոսությունը, որը վարեց փաստաբան Հովհաննես Բայանդուրյանը։ Հանդիպման ընթացքում բանախոսը ուսանողների հետ կիսվեց մասնագիտական փորձով՝ անդրադառնալով

ԵՄՀ ներկայացուցիչների աշխատանքային և դասախոսական այցը Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարան

Էրազմուս+ KA171 (Erasmus+) միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում էին Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանում (Universidade de Santiago