ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է.

Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունում COVID-19 հիվանդությամբ պայմանավորված ներկայիս կայուն համաճարակային վիճակը՝ ուսումնական հաստատության 2020/2021 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացը կազմակերպել առկա ուսուցմամբ (ըստ անհրաժեշտության՝ համապատասխան դասընթացների համար ուսումնական պլանով նախատեսված դասախոսության ժամերը կարող են կազմակերպվել հեռավար/ առցանց ձևով):

Համալսարանում սովորող օտարերկրյա ուսանողների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով անհրաժեշտ է ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխան:

 
 

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը:

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման