ԵՄՀ-ն վերաստորագրեց ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հետ համագործակցության պայմանագիրը

Այսօր՝ ս.թ. հունվարի 27-ին, Եվրասիա միջազգային համալսարանը և ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանը վերաստորագրեցին համագործակցության պայմանագիրը: Սույն պայմանագիրը հնարավորություն է ընձեռում համագործակից բուհերին իրականացնելու երկկողմ կրթական ծրագրեր. մասնավորապես, համատեղ կիրականացվի պրոֆեսորադասախոսական կազմի փորձի փոխանակում, բուհերի ուսանողները ներգրավված կլինեն գիտահետազոտական աշխատանքներում՝ ավարտական հետազոտական աշխատանքների, հետազոտական նախագծերի, ընթացիկ թեմատիկ աշխատանքների և այլն կատարմանը,  համատեղ կկազմակերպեն գործնական հմտությունների զարգացման արտալսարանային դասընթացներ, կիրականացնեն հետազոտություններ, քննարկումներ, գիտաժողովներ և այլն, կմասնակցեն գրական-գեղարվեստական միջոցառումներին, շրջայցերին:

Բուհերի միջև երկարատև կայուն համագործակցությունն ամրապնդեց ևս մեկ համագործակցությամբ: Այսուհետ համատեղ ծրագրերին կմիանա նաև Եվրասիա վարժարանը: Ավագ դպրոցի ուսումնառության մակարդակում համագործակցությունը միտված կլինի նոր ծրագրեր ներդնելուն և զարգացնելուն, հայրենասիրության, զինպատրաստվածության մակարդակի բարձրացմանը:

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը:

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման