Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանի ուսանողը մագիստրոսական թեզի հետազոտությունը կիրականացնի ԵՄՀ իրավագիտության ամբիոնի համակարգմամբ

Այսօր՝ ս.թ. փետրվարի 25-ին, Եվրասիա միջազգային համալսարանի թիմը դիմավորեց Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանից ժամանած ուսանողուհի Ջուլիա Մարտինեզ Թոմեին:

Էրազմուս+ ուսանողների փոխանակման միջազգային շարժունության ծրագրի շրջանակում՝ Ջուլիան մագիստրոսական թեզի իր հետազոտությունը կիրականացնի Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի համակարգմամբ:

Հայկական գաթայով, երգ ու պարով ԵՄՀ-ում նրան առաջինը դիմավորեց բուհի Ուսանողական խորհուրդը: Ուսանողները պատրաստակամություն հայտնեցին  ուսումնառության ողջ ընթացքում  մշտապես աջակցել Ջուլիային:

Ավանդույթի համաձայն՝ միջազգային ուսանողին ողջունեց նաև բուհի ռեկտոր Սուրեն Օհանյանը: Ռեկտորը վստահեցրեց օտարերկրյա ուսանողին, որ Եվրասիա միջազգային համալսարանում նա ձեռք կբերի շատ լավ ընկերներ,  հնարավորություն կունենան առավել մոտից ծանոթանալու աշխարհում առաջին և ամենահին քրիստոնյա երկրի պատմությանն ու մշակույթին: Ռեկտորը համոզմունք հայտնեց, որ Հայաստանում ունեցած նրա փորձն էական ներդրում կլինի իր կարիերայի զարգացման գործում:  Նա Ջուլիային մաղթեց արդյունավետ աշխատանք և հաջողություններ ուսման մեջ:

 

Արհեստական բանականությունից մինչև կիբեռհանցագործություններ․ ինչ մարտահրավերների են բախվում ապագա մասնագետները

Եվրասիա միջազգային համալսարանում հունիսի 3-ին տեղի ունեցավ երիտասարդ հետազոտողների գիտաժողով՝ նվիրված թվային դարաշրջանում երիտասարդների կայուն զարգացմանը սոցիալական, իրավական և հասարակական ոլորտներում։