ԵՄՀ թիմին է միացել Տիգրան Հարությունյանը

Ներկայացնում ենք մեր նոր թիմակցին` Տիգրան Հարությունյանին: Նա կղեկավարի ԵՄՀ Լրագրության և մեդիա կառավարման կրթական ծրագիրը։

Տիգրան Հարությունյանը եղել է Հայաստանի հանրային ռադիոյի երաժշտական խմբագիրը, այնուհետև՝ ծրագրավար: Հանդիսացել է «Այգ» հեռուստաընկերության գեղարվեստական ծրագրերի տնօրենը, ապա` գործադիր տնօրենը։

Աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում որպես ռուսերեն լեզվով լուրերի խմբագիր, այնուհետև ղեկավարել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի առավոտը» ծրագրը, մի քանի տասնյակ ռադիո և հեռուստահաղորդումների հեղինակ և վարող:

Տիգրան Հարությունյանն աշխատել է Հայկական հեռուստատեսության առաջին և երկրորդ ալիքներում: Շուրջ 30 տարի աշխատել և աշխատում է Հայաստանի Հանրային ռադիոյում՝ լինելով առաջին ալիքի ձայներից մեկը

«ԱԲ-ն կարիերայի կենտրոններում». ինտերակտիվ աշխատարան

Նոյեմբերի 20-ին Եվրասիա միջազգային համալսարանում կայացավ «ԱԲ-ն կարիերայի կենտրոններում» ինտերակտիվ աշխատարանը։ Այն նախատեսված էր Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների կարիերայի պատասխանատուների համար։ Աշխատարանը վարեց

Բանավեճը՝ որպես ապագա իրավաբանների մասնագիտական մտածողության ձևավորման միջոց

«Քրեական իրավունք» առարկայի շրջանակում, ԵՄՀ Իրավագիտության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Ադելինա Սարգսյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ, տեղի ունեցավ ուսանողական բանավեճ՝ «Քրեական պատասխանատվության նվազագույն տարիքի իջեցումը»

Ուսանողական ինքնակառավարում. անցած ուղուց՝ դեպի վերափոխման հեռանկարներ. ԵՄՀ-ում կայացավ ուսանողի միջազգային օրվան նվիրված համաժողովը

Նոյեմբերի 16-ին Եվրասիա միջազգային համալսարանում (ԵՄՀ) կայացավ «Ուսանողական ինքնակառավարման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում. նոր հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով համաժողովը՝ նվիրված Ուսանողի միջազգային օրվան։ Մեկ հարթակում համախմբվեցին