Համագործակցության նոր եզրեր Երևանի մշակույթի պետական քոլեջի հետ

Եվրասիա միջազգային համալսարանը և Երևանի մշակույթի պետական քոլեջը կնքեցին համագործակցության պայմանագիր՝ քոլեջի սաների մասնագիտական կողմնորոշման և կարիերայի պլանավորման գործընթացների արդյունավետության բարձրացմանը միտված ընդհանուր ծրագրերի և նախագծերի իրականացմանն աջակցելու վերաբերյալ:
 
«Այս համագործակցության շնորհիվ մենք հնարավորություն կունենանք դեռևս ուսման ժամանակահատվածում քոլեջի սաներին փոխանցելու այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք նրանք կօգտագործեն ակադեմիական կրթություն անցում կատարելիս»,- հեռահար համագործակցության արդունքում համոզմունք հայտնեց ԵՄՀ ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը:
 
«Այս համագործակցությունը հնարավորություն կտա լուծել մեր սովորողների մասնագիտական կողմնորոշման խնդիրները, ինչպես նաև՝ ձեռք բերել հետագայում կարիերայի աստիճաններով բարձրանալուն ուղղված անհրաժեշտ գիտելիքներ»,- բարձր գնահատելով ԵՄՀ պատրաստակամությունը՝ նշեց քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը:

Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց իսպանացի դասախոս Դոլորս Սաբատե Պլանեսին

Erasmus+ շարժունության ծրագրի շրջանակում Եվրասիա միջազգային համալսարանը այսօր հյուրընկալել է պրոֆեսոր Դոլորս Սաբատե Պլանեսին, ով ներկայացնում է Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանի (Իսպանիա) Անգլերեն և գերմաներեն

KPI4HE նախագիծը ներկայացվել է կայուն զարգացմանն ուղղված միջազգային գիտաժողովի ընթացքում

Սույն թվականի ապրիլի 17-ին ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող Էրազմուս+ T-GREEN նախագծի շրջանակներում մեկնարկել է «Կրթություն և հետազոտություն հանուն կայուն զարգացման․ ինստիտուցիոնալ քաղաքականություն և փորձ» խորագրով միջազգային

Վարպետաց դաս «Դիզայն» կրթական ծրագրի շրջանակում

Եվրասիա միջազգային համալսարանում հյուրընկալել էինք Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի սաներին: Այցի ընթացքում անցկացվեց վարպետաց դաս, որը վարեց «Դիզայն» կրթական ծրագրի դասախոս Կարեն Հակոբյանը: Նա ներկայացրեց