ԵՄՀ մագիստրոսները ուսումնառությունը կշարունակեն Հռոմի Սապիենզայի համալսարանում

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Եվրասիա միջազգային համալսարանի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Գոհար Համբարձումյանը և «Նախագծերի կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Նանե Օսյանը Էրազմուս+ ուսանողների փոխանակման միջազգային ծրագրի շրջանակներում 2021-2022 ուստարվա Աշնանային կիսամյակի ուսումնառությունը կշարունակեն Հռոմի Սապիենզայի համալսարանում։48390418 343111619851652 7901098988219138048 n

Եվրասիա միջազգային համալսարանի ողջ թիմը շնորհավորում է Գոհարին և Նանեին գրանցած հաղթանակի կապակցությամբ, մաղթում հաջողություններ ուսումնառության գործընթացում և նշում, որ մենք ուշիուշով կհետևենք Եվրոպայում գրանցած նրանց հաջողություններին։

Արհեստական բանականությունից մինչև կիբեռհանցագործություններ․ ինչ մարտահրավերների են բախվում ապագա մասնագետները

Եվրասիա միջազգային համալսարանում հունիսի 3-ին տեղի ունեցավ երիտասարդ հետազոտողների գիտաժողով՝ նվիրված թվային դարաշրջանում երիտասարդների կայուն զարգացմանը սոցիալական, իրավական և հասարակական ոլորտներում։