Թանգարանների միջազգային օրը Հայստանի ազգային գրադարանում և գրատպության թանգարանում

Ս.թ. մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, Եվրասիա միջազգային համալսարանի գրադարանի նախաձեռնությամբ կազմակերպվեց ուսանողների այցը Հայաստանի ազգային գրադարան և Գրատպության թանգարան:

Հայերեն տպագիր գրքերի ամենամեծ պահոցի պատմությունը առավել մանրամասն ներկայացրեց գրադարանի սպասարկման բաժնի վարիչ Անահիիտ Քեհեյանը: Վերջինս ուսանողներին ներկայացրեց գրադարանի ֆոնդը, գրանցման և գրքերի որոնման կարգը, այնուհետև կազմակերպեց շրջայց գրադարանի ընդհանուր ընթերցասրահով։

Շրջայցի ավարտին հաջորդեց այցը Գրատպության թանգարան,  որտեղ առաջին անգամ ցուցադրության էին ներկայացված անձեռնմխելի գրականության բաժնի ֆոնդերում պահվող օտարալեզու հազվագյուտ հավաքածուից, ինչպես նաև Հայաստանում տպագրված հայերեն փոքրածավալ գրքերից օրինակներ, կտակարաններ, ուղեգրություններ և այլն։

Ցուցահանդեսի բացմանը հաջորդեց մանկավարժական գիտությունների դոկտոր Գագիկ Սուքիասյանի դասախոսությունը՝ «Հայ գրատպության թանգարանը գրադարանագիտության, գրքագիտության և թանգարանագիտության համատեքստում» թեմայով։

Արհեստական բանականությունից մինչև կիբեռհանցագործություններ․ ինչ մարտահրավերների են բախվում ապագա մասնագետները

Եվրասիա միջազգային համալսարանում հունիսի 3-ին տեղի ունեցավ երիտասարդ հետազոտողների գիտաժողով՝ նվիրված թվային դարաշրջանում երիտասարդների կայուն զարգացմանը սոցիալական, իրավական և հասարակական ոլորտներում։