«Քաղաքացիական իրավունք և դատավարություն» մասնագիտության մագիստրոսը էրազմուս+ ծրագրով սովորում է Վարշավայի բնական գիտությունների համալսարանում

Եվրասիա միջազգային համալսարանի «Քաղաքացիական իրավունք և դատավարություն» մասնագիտության մագիստրատուրայի ուսանողուհի Լամարա Աֆրիկյանը էրազմուս+ ուսանողների փոխանակման միջազգային ծրագրով մեկնել է Լեհաստան, որտեղ 2020-2021 ուստարվա գարնանային կիսամյակում ուսումնառությունը կստանա Վարշավայի բնական գիտությունների համալսարանում:

Լամարան իր ջերմ ողջույններն է հղում Վարշավա մայրաքաղաքից և մեզ հետ կիսվում իր տպավորություններով.

«Ջերմ ողջույններ Լեհաստանից:

Լեհաստանում մեր ժամանելուց մեկ շաբաթ հետո Կորոնովիրուսի համաճարակի վատթարացման պատճառով դասերը ամբողջությամբ ընթանում են առցանց։ Չնայած այս հանգամանքին՝ այստեղ դասերը բավականին ինտեսնիվ և բովանդակությամբ հետաքրքիր են։ Առցանց տարբերակով սովորելը նոր հնարավորություն է ընձեռում սոցիալական կապերի ստեղծման, խմբային աշխատանքների ժամանակ՝ համագործակցության տարբեր ձևեր գտնելու համար։
Չնայած սահմանափակումներին՝ հասցրել ենք որոշ տեսարժան վայրեր այցելել։ Արտալսարանային զբաղվածության հարցում օգնում է ESN-ը, որը կազմակերպում է բացօթյա միջոցառումներ՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։

Կարծում եմ՝ փորձառությունս բավականին յուրօրինակ է, ուստի վերադառնալուն պես պարտադիր կկիսվեմ համակուրսեցիներիս և բուհի այլ ուսանողների հետ»:

 

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը:

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման