Ավագ դպրոցների աշակերտները մասնակցեցին մասնագիտական կողմնորոշման դասընթացին

Եվրասիա միջազգային համալսարանի դասընթացների կենտրոնի նախաձեռնությամբ կկազմակերպվեց մասնագիտական կողմնորոշման ինտերակտիվ դասընթաց ծնողների և ավագ դպրոցների աշակերտների համար:

Դասընթացը վարեց ԵՄՀ դասընթացների կենտրոնի պատասխանատու Անի Հովասափյանը:

Հանդիպման ընթացքում ինտերակտիվ եղանակով քննարկվեցին մասնագիտության սխալ ընտրության հիմնական պատճառները, մասնակիցները ծանոթացան գործատուների կողմից աշխատակիցներին ներկայացվող հիմնական պահանջներին, ժամանակակից ամենապահանջված մասնագիտություններին:

Մասնագիտական կողմնորոշման դասընթացին ներկա էին նաև «Պատանի դիվանագետի» և «Պատանի իրավաբանի» դպրոցների աշակերտները, որոնց շնորհվեցին դպրոցն ավարտելու մասին վկայականներ: Ամենահամարձակները կիսվեցին նաև դասընթացների վերաբերյալ իրենց տպավորություններով, իրենց երախտիքի խոսքն ուղղեցին ծրագրի համակարգողներ  Անի Հովասափյանին և Մերի Շահբազյանին, որոնց նախաձեռնությամբ մասնակիցները հյուրընկալեցին մասնագետների տարբեր ոլորտներից՝ հարստացնելով իրենց գործնական գիտելիքները:

Նախագծի ավարտին ԵՄՀ ռեկտոր, աշխ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը շնորհավորեց աշակերտներին ծրագիրը փայլուն անցնելու կապակցությամբ, հավաստիացրեց, որ դպրոցի շրջանակներում ստացած գիտելիքները  աշակերտների՝ որպես ապագա մասնագետների կողմնորոշման լավագույն սկիզբ կհանդիսանան:

Հավելենք, որ Եվրասիա միջազգային համալսարանի Դասընթացների կենտրոնում 2016թ.-ից հիմնադրվել ու գործում են  «Պատանի դիվանագետի» և  «Պատանի իրավաբանի» դպրոցները: Մրցութային քննությունների արդյունքներով յուրաքանչյուր տարի  ընտրվում են լավագույն սովորողները, որոնք մասնակցում են մասնագիտական  դասերին, դպրոցների շրջանակներում աշակերտների համար կազմակերպվում են այցեր իրավաբանական ընկերություններ, ՀՀ պետական կառույցներ, դեսպանատներ, իսկ  դասընթացները հաջողությամբ ավարտածներին շնորհվում են վայականներ:

ԵՄՀ ներկայացուցիչների աշխատանքային և դասախոսական այցը Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարան

Էրազմուս+ KA171 (Erasmus+) միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում էին Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանում (Universidade de Santiago

Ինտերակտիվ աշխատարան՝ «ԱԲ-ն կարիերայի կենտրոններում»

Եվրասիա միջազգային համալսարանը սիրով հրավիրում է Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների կարիերայի պատասխանատուներին մասնակցելու արդիական և գործնական աշխատարանի։ Հանդիպման առանցքում են՝ • Արհեստական բանականության

Կրթության որակի ապահովման և բուհական կառավարման նոր հորիզոններ. KPI4HE ծրագրի եզրափակիչ համաժողովը

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության