ԵՄՀ ուսանողները հյուրընկալեցին ՀՀ-ում ԱՄԷ գործերի ժամանակավոր հավատարմատարին

Եվրասիա միջազգային համալսարանի դասընթացների կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում բուհի ռեկտոր Սուրեն Օհանյանի և ՀՀ-ում ԱՄԷ գործերի ժամանակավոր հավատարմատար, հյուպատոս տիկին Ահլամ ալ Սալամիի հետ:

Տիկին Սալամիին բուհում առաջինը դիմավորեց ԵՄՀ ռեկտոր, աշխ․գիտ․դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը։ Հանդիպման ընթացքում մեծարգո հավատարմատարը  ծանոթացավ բուհի կրթական ծրագրերին, որակի ապահովման մոտեցումներին և ուսանողներին ներկայացվող պահանջներին, քննարկվեցին երկու երկրների՝ Հայաստանի և ԱՄԷ-ի բարձրագույն կրթական համակարգերի առանձնահատկություններն ու վերջիններիս համապատասխանելիությունը ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին:

Այցի շրջանակում տիկին Սալամին հանդիպեց ԵՄՀ ուսանողներին և «Պատանի դիվանագետի» դպրոցի աշակերտներին,  որի ընթացքում քննարկվեց հայ-էմիրաթյան հարաբերությունները արդի փուլում: Իր խոսքում տիկին Սալամին նշեց, որ Արաբական Միացյալ Էմիրությունները մշտապես աջակցում է երիտասարդներին ոչ միայն ԱՄԷ-ում, այլ նաև աշխարհի բոլոր երկրներում՝ այդ թվում ՀՀ-ում։
Ուսանողները տիկին Սալամին ուղղեցին տարաբնույթ հարցեր, որոնք վերաբերում էին ԱՄԷ-ի կառավարության կողմից երիտասարդների նորարար գաղափարների խրախուսմանը, Հայաստանի Հանրապետության և ԱՄԷ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների ամրապնդմանը, օրինակելի փորձի տեղայնացմանը և այլն:

Հանդիպման երկրորդ մասում ԵՄՀ ուսանողներին  առցանց հարթակի միջոցով հանդիպեց  ԱՄԷ Ազգային արխիվի հայտնի հետազոտող Աիշա Բիլխեյրը: Վերջինս ներկայացրեց կնոջ դերը դիվանագիտության մեջ՝ մասնավորապես շեշտը դնելով  կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման վերաբերող մի շարք հարցերի վրա: Հանդիպման մասնակիցներին հետաքրքրեց նաև այս ուղղությամբ ներդրումային ծրագրերի իրականացումը:

Հանդիպման ավարտին տիկին Սալամին ԱՄԷ Ազգային արխիվի անունից ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանին նվիրեց գրքեր: Բուհի ռեկտորը, գոհունակություն հայտնելով, բարձր գնահատեց տիկին Սալամիի պատրաստակամությունը՝ հանդիպելու ուսանողներին, վստահեցրեց, որ վերջինիս նվիրած գրքերը հատուկ տեղ կգտնեն բուհի գրադարանում:

Լրագրության բաժինը հյուրընկալեց մեդիա ուսումնասիրությունների պրոֆեսոր Հալիա Կոստա Սանտոսին

Օրերս՝ միջազգային ERASMUS+ շարժունակության ծրագրի շրջանակներում, Եվրասիա միջազգային համալսարանի լրագրության բաժինը հյուրընկալեց Հալիա Կոստա Սանտոսին, ով մեդիա ուսումնասիրությունների պրոֆեսոր է Աբրանտեսի տեխնոլոգիական դպրոցում (ESTA), որը

ԵՄՀ պատվիրակությունը մասնակցել է KPI4HE ծրագրի աշխատաժողովին Ջենովայի համալսարանում

Եվրասիա միջազգային համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Սուրեն Օհանյանի գլխավորությամբ, մասնակցել է «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային

KPI4HE նախագծի շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանում քննարկվեց Գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի հայեցակարգը

Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող KPI4HE նախագծի շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանում քննարկվեց Գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) հայեցակարգը՝ որպես բարձրագույն կրթության համակարգային բարելավման գործիք։Եվրասիա միջազգային