Իսպանիայից վերադառնալուն պես ուսանողները շտապեցին հանդիպել բուհի ռեկտորին

Օրերս Իսպանիայի Վալենսիա համալսարանից վերադարձել են Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակում գարնանային կիսամյակի իրենց ուսումնառությունը շարունակած ԵՄՀ ուսանողները: Վերադառնալուն պես վերջիններս շտապեցին առաջինը հանդիպելու բուհի ռեկտոր Սուրեն Օհանյանին:
 
Ուսանողները ռեկտորի հետ կիսվեցին հյուրընկալող բուհի իրենց տպավորություններով: Մշտապես կարևորելով կրթական ծրագրերի և գործընթացների բարելավմանը միտված ուսանողների կարծիքը՝ բուհի ռեկտորն այս անգամ ևս անհատական քննարկեց մի շարք հարցեր ուսանողներից յուրաքանչյուրի հետ:48390418 343111619851652 7901098988219138048 n
 
Հավելենք, որ ձևավորված ավանդույթի համաձայն, նոր ուսումնական տարում միջազգային փոխանակման ծրագրի շրջանավարտ-ուսանողները կլոր-սեղան քննարկումների շրջանակում իրենց փորձառությամբ կկիսվեն բուհի այլ ուսանողների հետ:

Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց իսպանացի դասախոս Դոլորս Սաբատե Պլանեսին

Erasmus+ շարժունության ծրագրի շրջանակում Եվրասիա միջազգային համալսարանը այսօր հյուրընկալել է պրոֆեսոր Դոլորս Սաբատե Պլանեսին, ով ներկայացնում է Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանի (Իսպանիա) Անգլերեն և գերմաներեն

KPI4HE նախագիծը ներկայացվել է կայուն զարգացմանն ուղղված միջազգային գիտաժողովի ընթացքում

Սույն թվականի ապրիլի 17-ին ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող Էրազմուս+ T-GREEN նախագծի շրջանակներում մեկնարկել է «Կրթություն և հետազոտություն հանուն կայուն զարգացման․ ինստիտուցիոնալ քաղաքականություն և փորձ» խորագրով միջազգային

Վարպետաց դաս «Դիզայն» կրթական ծրագրի շրջանակում

Եվրասիա միջազգային համալսարանում հյուրընկալել էինք Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի սաներին: Այցի ընթացքում անցկացվեց վարպետաց դաս, որը վարեց «Դիզայն» կրթական ծրագրի դասախոս Կարեն Հակոբյանը: Նա ներկայացրեց