Վերապատրաստման դասընթաց ուսուցման համագործակցային մեթոդների վերաբերյալ

2016  թվականի սեպտեմբերի  29-ին Եվրասիա  միջազգային համալսարանի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի նախաձեռնությամբ  պրոֆեսորա­դասախոսական կազմի համար անցկացվեց «Ուսուցման համագործակցային  մեթոդները» թեմայով վերապատրաստման դասընթաց: Մեթոդական այդ  դասընթացը նախատեսված է համալսարանի ռազմավարական զարգացման ծրագրով և նպատակ ունի բոլոր մասնագիտությունների գծով փուլ առ փուլ անցում կատարել ուսուցման փոխներգործուն մեթոդների: Սեմինարը վարեց համալսարանի վարժարանի անգլերենի ուսուցչուհի   Իննեսա  Գևորգյանը: Նա  լսարանին մանրամասնորեն ներկայացրեց գաղափարների  քարտեզագրման, նախագծային-հետազոտական, փոխներգործուն, բանավեճի, դեպքի վրա ուսուցման և այլ մեթոդները և դրանց հնարավոր օգտագործման եղանակները:

Բանախոսը  մեկնաբանեց ուսանողակենտրոն ուսուցման յուրահատկությունները և ընդգծեց նրա դերը ժամանակակից ուսուցման գործընթացներում: Ներկաները նույնպես համոզվեցին, որ նոր ձեռքբերվող գիտելիքը մի ինտելեկտուալ ռեսուրս է և պետք է վերարտադրվի լսարանում՝ դասախոսի և ուսանողների համատեղ մասնակցությամբ:

Սեմինարի մասնակիցների կողմից բարձրացվեցին թեմային առնչվող բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերվում էին պրակտիկ գործընթացներում ուսուցման մեթոդների կիրառման եղանակներին: Ծավալվեց ակտիվ քննարկում,  դասախոսները եկան ընդհանուր եզրահանգման, որ ուսուցման փոխներգործուն մեթոդները բխում են ժամանակակից պահանջներից, ուսանողին մոտիվացնող գործոնի դեր են խաղում և էապես նպաստում են ուսուցման արդյունավետության բարձրացմանը:

Erasmus+ Staff Training Mobility Call for Applications

Եվրասիա միջազգային համալսարանը հայտարարում է Erasmus+ KA171 ծրագրի շրջանակում վարչական անձնակազմի հասանելի մեկ տեղի վերապատրաստման շարժունության համար հայտերի ընդունում։ Այս միջազգային վերապատրաստման հնարավորությունը տեղի կունենա

Erasmus+ Staff Training Mobility Call for Applications

Եվրասիա միջազգային համալսարանը հայտարարում է Erasmus+ KA171 ծրագրի շրջանակում վարչական անձնակազմի հասանելի մեկ տեղի վերապատրաստման շարժունության համար հայտերի ընդունում։ Այս միջազգային վերապատրաստման հնարավորությունը տեղի կունենա