44-օրյա պատերազմի մասնակիցների ուսման վարձի փոխհատուցման ծրագիրը շարունակվում է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵՄՀ ռեկտոր, աշխ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը։
 
Օրակարգում քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի լրամշակված նախագիծը, հաջորդ հարցը վերաբերել է բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին և 44-օրյա պատերազմի մասնակիցների ուսման վարձի փոխհատուցման ծրագրին։
 
Հանդիպման մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով․ https://bit.ly/3GXpkQI

Հաջողությամբ իրականացվեց «ԵՄ-ն և իր արևելյան հարևանները» Ժան Մոնե դասընթացը

Հաջողությամբ ավարտվեց «ԵՄ-ն և իր արևելյան հարևանները. իրավունք, քաղաքականություն և պետական կառավարում» խորագրով Ժան Մոնե դասընթացը: Այս կրթական նախաձեռնությունը հանդիսանում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող

ԵՄՀ-ն՝ կրթական բարեփոխումների առաջնագծում. ամփոփվեց Erasmus+ T-GREEN նախագիծը

Երևանում կայացավ «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (Erasmus+ T-GREEN) եռամյա նախագծի եզրափակիչ համաժողովը, որին մասնակցեց Եվրասիա միջազգային համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Սուրեն Օհանյանի գլխավորությամբ։

armenpress.am. Մեկնարկեց «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» միջազգային նախագծի ամփոփիչ կոնֆերանսը

Երևանում մեկնարկեց «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» եռամյա միջազգային նախագծի եզրափակիչ կոնֆերանսը, որը կշարունակվի մինչև փետրվարի 20-ը։