Նաիրա Իրիցյան․ Պրակտիկան՝ հաջողված փորձ

Նաիրա Իրիցյանը սովորում է ԵՄՀ Հյուրընկալության կառավարում մասնագիտությամբ և իր ավարտական պրակտիկան անց է կացրել Eventtoura / Էվենտտուրա կազմակերպությունում։

Կարևորելով ուսանողների պրակտիկ հմտությունների զարգացումը՝ ԵՄՀ Կառավարման և ՏՏ ամբիոնը մշտապես կազմակերպում է նաև պրակտիկաներ վճարովի հիմունքներով։ Ուսանողները իրենց ավարտական պրակտիկայի ընթացքում բացի գիտելիքներ ձեռք բերելուց, նաև հնարավորություն են ունենում իրականում աշխատել գործընկեր կազմակերպություններում և վճարվել դրա համար։

Նաիրան ԷվենտՏուրայում ծանոթացել է կազմակերպության իրականացրած այնպիսի նախագծերին, ինչպիսիք են Երևանի գինու օրերը, Երևանի գարեջրի օրերը և այլն։

Նաիրան մասնավորապես ծանոթացել է փառատոնների կազմակերպման, պլանավորման և ֆինանսավորման գործընթացին, ժամանակացույցերի կազմանն ու մշակմանը, մարքեթինգային արշավին, կազմակերպությունում իրականացվող կառավարման հիմնական մեթոդներին և այլն։ Նաիրան իր երկամսյա աշխատանքի ընթացքում մասնակցել է տվյալների հավաքագրման, հովանավորչական փաթեթների մշակման և փառատոնների պլանավորման աշխատանքներին և ձեռք է բերել ժամանակի կառավարման և թիմային աշխատանքի արժեքավոր հմտություններին։

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը:

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման