ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ»-ն անցկացրեց մասնագիտական սեմինար

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ»-ի ներկայացուցիչները մասնագիտական սեմինար են անցկացրել Եվրասիա միջազգային համալսարանի ունկնդիրների համար

  • ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Եվրասիա միջազգային համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրի և ձևավորված ակտիվ փոխգործակցության շրջանակներում համալսարանի ռեկտոր Ս.Օհանյանի հրավերով Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցեցին համալսարանի կողմից կազմակերպված միջոցառմանը:
  •  
  • Միջոցառման շրջանակներում համալսարանի ուսանողների և այլ մասնակիցների համար Բյուրոյի ներկայացուցիչների կողմից անցկացվեց դատափորձագիտական ոլորտի կազմակերպչական, դատավարական և մասնագիտական հիմունքների վերաբերյալ մասնագիտական սեմինար, որի շրջանակներում ծավալվեցին նաև ակտիվ քննարկումներ, որոնք ուղղված էին ուսանողների իրազեկման բարձրացմանը:

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը մշտապես կարևորում է բուհական և հետբուհական կրթության որակյալ իրականացման գործընթացի աջակցությունը՝ ի նպաստ բարձր մասնագիտական գիտելիքներով և գործնական հմտություններով օժտված մասնագետների պատրաստմանը մեր երկրում:

 

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը:

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման