ԵՄՀ Կառավարման և ՏՀ ամբիոնի վարիչը դասախոսություններով հանդես է եկել Իսպանիայում

Ապրիլի սկզբին ԵՄՀ Կառավարման և ՏՀ ամբիոնի վարիչ Աննա Մարտիրոսյանը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում դասախոսություններով Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանում էր։

Մասնագիտական թեմաներով նա դասախոսել է Քաղաքական և սոցիալական գիտությունների ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի խմբերում։ Թեման՝ Վարքագծային տնտեսագիտության կարևորությունը քաղաքականության մշակման մեջ։

«Դասախոսությունները անցել են շատ աշխույժ մթնոլորտում՝ ներառելով խմբային աշխատանքներ և քեյսերի ուսումնասիրություն։ Բացի մասնագիտական դասընթացներից ուսանողներին նաև փորձել եմ ներկայացնել Հայաստանը՝ իր առանձնահատկություններով, որը նույնպես շատ հետաքրքրություններ ու հարցեր առաջացրեց նրանց մոտ։ Վերջում ուսանողները արտահայտեցին իրենց ցանկությունը ինչպես Հայաստան այցելելու, այնպես էլ ուսումը Հայաստանում շարունակելու ուղղությամբ»,–պատմում է ԵՄՀ Կառավարման և ՏՀ ամբիոնի վարիչը։

Բացի դասախոսություններից Աննա Մարտիրոսյանը այցելել է բուհի մի քանի ստորաբաժանումներ, որոնք շատ օգտակար են եղել փորձի փոխանակման տեսակետից։ Մասնավորապես Աննա Մարտիրոսյանը ծանոթացել է դեկանատի և մասնագիտական ամբիոնների կառավարման առանձնահատկություններին, ինչպես նաև այցելել է Ձեռնարկատիրության զարգացման կենտրոն և Հետազոտությունների և տեխնոլոգիաների կենտրոն և մանրամասն ծանոթացել այդ կենտրոնների աշխատանքային սկզբունքներին։ Ձեռք են բերվել պայմանավորվածություններ այդ կենտրոնների հետ հետագա համատեղ հետազոտություններին զարկ տալու և համատեղ միջազգային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։

Հաջողությամբ իրականացվեց «ԵՄ-ն և իր արևելյան հարևանները» Ժան Մոնե դասընթացը

Հաջողությամբ ավարտվեց «ԵՄ-ն և իր արևելյան հարևանները. իրավունք, քաղաքականություն և պետական կառավարում» խորագրով Ժան Մոնե դասընթացը: Այս կրթական նախաձեռնությունը հանդիսանում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող

ԵՄՀ-ն՝ կրթական բարեփոխումների առաջնագծում. ամփոփվեց Erasmus+ T-GREEN նախագիծը

Երևանում կայացավ «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (Erasmus+ T-GREEN) եռամյա նախագծի եզրափակիչ համաժողովը, որին մասնակցեց Եվրասիա միջազգային համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Սուրեն Օհանյանի գլխավորությամբ։

armenpress.am. Մեկնարկեց «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» միջազգային նախագծի ամփոփիչ կոնֆերանսը

Երևանում մեկնարկեց «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» եռամյա միջազգային նախագծի եզրափակիչ կոնֆերանսը, որը կշարունակվի մինչև փետրվարի 20-ը։