ԵՄՀ իրավագիտության ամբիոնի վարիչ Աննա Խվորոստիանկինան ելույթ է ունեցել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության աշխատաժողովին

Ծաղկաձորում կայացած աշխատաժողովի առաջին օրը նշանավորվել է հետաքրքիր ելույթներով։ Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի վարիչ Աննա Խվորոստիանկինան ելույթ է ունեցել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ ներածական խոսքով:

Ներկայացվել են շնորհանդեսներ՝ նվիրված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և խորհրդարանական գործառույթներին՝ շեշտը դնելով օրենսդրական, վերահսկման և մասնակցային ընթացակարգերի վրա՝ օգտագործելով ԵՄ անդամ երկրների փորձի վրա հիմնված ուսումնասիրությունը։

Թեման ներկայացրել են դոկտոր Ասիմինա Գերասիդին, Ջորջիա Մանոլին, Իոաննիս Նյուչասը, և մոդերատոր՝ ԱԵ ծրագրի ղեկավար Էլենի Կանելոպուլուն: Իոաննիս Կասիմերիսը միացել է հեռակապի միջոցով՝ ավելացնելով իր մասնագիտական գիտելիքներն ու փորձը թեմայի վերաբերյալ: Հունաստանի խորհրդարանի հիմնադրամի տնօրեն Աննա Էնեպեկիդուն ներկայացրել է հիմնադրամի կրթական գործունեությունը: Պրեզենտացիաներին հաջորդել է պատգամավորների և ԱԺ աշխատակազմի ակտիվ հարցուպատասխան:

 

 

«ԱԲ-ն կարիերայի կենտրոններում». ինտերակտիվ աշխատարան

Նոյեմբերի 20-ին Եվրասիա միջազգային համալսարանում կայացավ «ԱԲ-ն կարիերայի կենտրոններում» ինտերակտիվ աշխատարանը։ Այն նախատեսված էր Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների կարիերայի պատասխանատուների համար։ Աշխատարանը վարեց

Բանավեճը՝ որպես ապագա իրավաբանների մասնագիտական մտածողության ձևավորման միջոց

«Քրեական իրավունք» առարկայի շրջանակում, ԵՄՀ Իրավագիտության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Ադելինա Սարգսյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ, տեղի ունեցավ ուսանողական բանավեճ՝ «Քրեական պատասխանատվության նվազագույն տարիքի իջեցումը»

Ուսանողական ինքնակառավարում. անցած ուղուց՝ դեպի վերափոխման հեռանկարներ. ԵՄՀ-ում կայացավ ուսանողի միջազգային օրվան նվիրված համաժողովը

Նոյեմբերի 16-ին Եվրասիա միջազգային համալսարանում (ԵՄՀ) կայացավ «Ուսանողական ինքնակառավարման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում. նոր հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով համաժողովը՝ նվիրված Ուսանողի միջազգային օրվան։ Մեկ հարթակում համախմբվեցին