«Ռուսաստան-Ուկրաինա. պատերազմ, պետականաշինություն և փոփոխվող աշխարհաքաղաքականություն Եվրասիայում». երկօրյա ամառային ինստիտուտ

Այսօր ժամը 12-ից կշարունակվի «Ռուսաստան-Ուկրաինա. պատերազմ, պետականաշինություն և փոփոխվող աշխարհաքաղաքականություն Եվրասիայում» խորագրով երկօրյա ամառային ինստիտուտը:

Այսօր հնարավորություն ունեք լսելու ԱՄՆ-ի և Հայաստանի առաջատար փորձագետներից ԱՄՆ Սթոնհիլ քոլեջի քաղաքագիտության պրոֆեսոր Աննա Օհանյանին, Նեւադա համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Ներսես Կոպալյանին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին, Միջազգային հարաբերությունների և անվտանգության անկախ փորձագետ Սոսի Թաթիկյանին և այլք:

Այս ամառային ինստիտուտի համահովանավորն է National Association for Armenian Studies and Research – NAASR հիմնադրամը և Ժան Մոնե մոդուլը։

Ամառային ինստիտուտիը տեղի է ունենում Եվրասիա միջազգային համալսարանի կոնֆերանս դահլիճում (Ազատության 24/2, 425 լսարան):

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը:

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման