Աննա Խվորոստիանկինան ելույթ է ունեցել ԵՄ-Հայաստան խորագրով աշխատաժողովին

Ծաղկաձորում կայացած աշխատաժողովի առաջին օրը նշանավորվել է հետաքրքիր ելույթներով։ Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի վարիչ Աննա Խվորոստիանկինան ելույթ է ունեցել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ ներածական խոսքով:

Ներկայցվել են շնորհանդեսներ՝ նվիրված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և խորհրդարանական գործառույթներին՝ շեշտը դնելով օրենսդրական, վերահսկման և մասնակցային ընթացակարգերի վրա՝ օգտագործելով ԵՄ անդամ երկրների փորձի վրա հիմնված ուսումնասիրությունը։

Թեման ներկայացրել են դոկտոր Ասիմինա Գերասիդին, Ջորջիա Մանոլին, Իոաննիս Նյուչասը, և մոդերատոր՝ ԱԵ ծրագրի ղեկավար Էլենի Կանելոպուլուն: Իոաննիս Կասիմերիսը միացել է հեռակապի միջոցով՝ ավելացնելով իր մասնագիտական գիտելիքներն ու փորձը թեմայի վերաբերյալ: Հունաստանի խորհրդարանի հիմնադրամի տնօրեն Աննա Էնեպեկիդուն ներկայացրել է հիմնադրամի կրթական գործունեությունը: Պրեզենտացիաներին հաջորդել է պատգամավորների և ԱԺ աշխատակազմի ակտիվ հարցուպատասխան:

ԵՄՀ ուսանողների մասնակցությունը ոլորտային կարևոր քննարկմանը

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի ուսանողներ Քնար Ալոյանը, Անի Հարությունյանը, Աստղիկ Արզումանյանը և Դիանա Բեջանյանը մասնակցել են «Միջազգային պայմանագրերի կնքման միտումները Հայաստանում․ անգլիական իրավունքի և

ԵՄՀ ուսանողները մասնակցել են կանանց իրավունքների պաշտպանության ինտենսիվ դասընթացի

Հոկտեմբերի 2-ից 4-ը Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի 4-րդ կուրսի ուսանողներ Վալերիա Գասպարյանը և Հերիքնազ Չլուդյանը, ինչպես նաև 3-րդ կուրսի ուսանողուհի Մարիաննա Վարդանյանը մասնակցել և

Իրավագիտություն և արհեստական բանականություն․ նոր հնարավորություններ և մարտահրավերներ

Հոկտեմբերի 1-ին Եվրասիա միջազգային համալսարանում Իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ բաց դասախոսություն՝ «Ինչպե՞ս են AI գործիքները վերափոխում իրավաբանի աշխատանքը, բարձրացնում արդյունավետությունն ու բարդ կարգավորումները վերածում