«Բեմում միայն աղջիկներն են» տոնական միջոցառում

Եվրասիականներն ԵՄՀ-ի բեմից շնորհավորեցին մեր աղջիկներին և կանանց գարնանային տոների առթիվ:

Եվրասիա համալսարանի և վարժարանի գեղեցկուհիները երգեցին, պարեցին, ասմունքեցին՝  բեմը լցնելով գարնանային, տոնական ոգով: Կատարումները մեկը մեկից լավն ու ոգևորող էին, դահլիճը անընդմեջ ծափահարում էր ու շնորհավորում:

Համալսարանի լրագրության բաժնի ուսանողներն էլ ներկայացրեցին աշխարհի ազդեցիկ հայ կանանց, որոնք բոլորիս համար մինչ օրս օրինակ են։

Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ևս մեկ անգամ շնորհավորում ենք գարնանային այս հրաշալի տոների առիթով ու մաղթում սիրով լի ժպիտներ, խաղաղ օրեր և, իհարկե, հաջողություններ ուսման մեջ ու աշխատանքում:

Թող Ձեր յուրաքանչյուր օրը գարնանային շնչով լցվի, իրականություն դառնան բոլոր երազանքներն ու  սպասելիքները:

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը:

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման