Եվրասիա միջազգային համալսարանում անցկացվեց «Արհեստական բանականության գործիքների արդյունավետ կիրառումը օտար լեզվի ուսուցման գործընթացում հատուկ կրթական կարիքներ ունեցող սովորողների համար» վերապատրաստումը։
Վերապատրաստումն իրականացվեց ԵՄՀ ներհամալսարանական հետազոտական մրցույթում հաղթող ճանաչված համանուն հետազոտական ծրագրի շրջանակում։
Միջոցառումը բացվեց ԵՄՀ ռեկտոր աշխ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանի, ԵՄՀ հետազոտական կենտրոնի ղեկավար պ.գ.թ. դոցենտ Նազելի Նավասարդյանի ողջույնի խոսքով։
Դասընթացավարներն էին ԵՄՀ Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Անի Թամազյանը և ամբիոնի դասախոսներ բ.գ.թ., դոցենտ Իրինա Մխիթարյանը և բ.գ.թ. Էլյա Դավթյանը։
Ներկայացվեցին հետազոտության ընթացքում Երևանի և Գյումրու դպրոցներում փորձարկված մոտեցումներն ու արդյունքները։ Մասնակիցները գործնականում ծանոթացան՝
• ՀԿԿ ունեցող սովորողների համար ուսումնական նյութերի հարմարեցման եղանակներին,
• տեքստային, տեսողական և ձայնային նյութերի ստեղծմանը ԱԲ գործիքների միջոցով,
• հստակ և արդյունավետ prompt-եր գրելու սկզբունքներին։




