Եվրասիա միջազգային համալսարանի կողմից կազմակերպված «Եվրամիության Կանաչ համաձայնագիրը ԵՄ սահմաններից դուրս. աշխարհաքաղաքականություն, քաղաքականություններ, համագործակցություն և զարգացում» թեմայով Ժան Մոնե մոդուլի ամառային դպրոցի մասնակիցներն այցելեցին Մատենադարան։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի Ժան Մոնե գործողության շրջանակում։
Այցի ընթացքում նրանք շրջեցին Մատենադարանի թանգարանում, եղան Ձեռագրերի վերականգնման բաժնում, ինչպես նաև հնարավորություն ունեցան ծանոթանալու հայկական վերականգնողական թղթի արտադրամասի աշխատանքներին։


