Erasmus+ Teaching Mobility Call for Applications

Եվրասիա միջազգային համալսարանը հայտարարում է դիմումների ընդունում Erasmus+ KA171 ծրագրի շրջանակում աշնանային կիսամյակում դասավանդելու Իսպանիայի University of Santiago de Compostela-ում։

Հայտատուները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  1. Ինքնակենսագրություն (CV)
  2. Դասավանդման ծրագիր

Դիմումների ներկայացման վերջնաժամկետ հուլիսի 1: 

Դիմե՛ք այսօր և ստացե՛ք միջազգային դասախոսական փորձ Իսպանիայի University of Santiago de Compostela համալսարանում։ 

Շտապեք դիմել և ներկայացրեք Եվրասիա միջազգային համալսարանը Իսպանիայի առաջատար համալսարաններից մեկում՝ ձեռք բերելով նոր մասնագիտական փորձ, միջազգային գործընկերություններ և արժեքավոր ակադեմիական կապեր։

Դիմելու համար՝ https://forms.gle/9dDduVNG9J3RWpVc8 

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը:

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման